Իմա և Արա

«Այբ» դպրոցի նշանաբանը

Go to welcome section Scroll mouse image

Բարի գալուստ «Այբ»

«Այբ» կրթական հանգույցը («Այբ» դպրոցը) «Այբ»-ի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է: Այն Հայաստանում առաջին դպրոցական ավանն է, որի յուրաքանչյուր տարր կրում է կրթության հետ կապված բովանդակություն և նպաստում ուսյալ, մրցունակ, առաքինի սերնդի ձևավորմանը:

Կարդալ ավելին

«Այբ»-ի աշակերտի նկարագրի 8 սկզբունքները

Graduation cap image

Ճանաչող և ստեղծարար

Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:

«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:

Chess knight image

Նախաձեռնող և հավասարակշռված

Նախաձեռնողը նա է, ով ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Սակայն յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:

Hands helping image

Զգոն և բաց

Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև` ներքնապես ուշադիր և հավաքված:

«Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններովս, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:

Compass image

Բարեխոհ և հոգատար

«Այբ»-ի աշակերտը ոչ թէ պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:



«Այբ»-ում եռուզեռ է

Պատկերասրահ

Կարծիքներ «Այբ»-ի մասին

Quotes image

Tweets by AybSchool