Ցուցահանդես և համերգ «Այբ» դպրոցում

Ուզո՞ւմ եք ճամփորդել տարբեր իրական և անիրական երկրներով։ Իսկ ուզո՞ւմ եք տեղափոխվել ժամանակի մեջ՝ երաժշտության միջոցով։ Եթե այո, ապա այս կիրակի օրվա երկու միջոցառումները հենց ձեզ համար են 😊

Հրավիրում ենք բոլորիդ մայիսի 5-ին, ժամը 16։30-ին, «Այբ» դպրոցի Գ մասնաշենքում մասնակցելու արվեստի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսին, ուր ներկայացվելու են նրանց նկարները՝ իրական ու երևակայական վայրերի մասին։ Դուք ոչ միայն կհիանաք նկարներով, այլև կտեսնեք երկար աշխատանքի, պատկերացումների ու դրած ջանքերի արդյունքները։

Ցուցահանդեսից հետո հրավիրում ենք «Այբ» դպրոցի բենդի համերգին, որի ընթացքում կունկնդրենք Kansas, Coldplay, The Cranberries և The Beatles խմբերի հանրահայտ երգերի կատարումներ, ինչպես նաև՝ աշակերտների հեղինակած երգ։

Սիրով կսպասենք բոլորիդ:

Tweets by AybSchool