Անգլերենի ստուգաթեստ

«Այբ» ավագ դպրոցում անգլերենի հիմնական ուսումնական ծրագիրը նախատեսված է անգլերենի իմացության միջին մակարդակ (B1) ունեցող աշակերտների համար։ Հետևաբար կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան այդ մակարդակը կամ նվազագույնն ապահովեն անգլերենի գիտելիքի ցածր-միջին մակարդակ (A2):

Անգլերենի իմացության B1 մակարդակը համարժեք է միջազգային Cambridge ESOL PET 70 և բարձր, IBT 57 և բարձր կամ IELTS 3.5 և բարձր , TOEFL JUNIOR 785 և բարձր քննությունների նիշերին: Եթե դիմորդն ունի այդ նիշերը հաստատող փաստաթուղթ, որը ստացվել է ընդունելության քննություններին նախորդող վեց ամիսների ընթացքում, դա բավարար հիմք է «Այբ» ավագ դպրոց դիմելու համար: Եթե դիմորդը չի հանձնել անգլերենի միջազգային որևէ քննություն, ապա նա կարող է նախապես ստուգել իր գիտելիքն ու պատրաստվել անգլերենի ստուգաթեստին, որն անցկացվում է «Այբ» ավագ դպրոցում՝ երկու փուլով, միայն դպրոց ընդունված աշակերտների համար (բացառությամբ անգլերենի գիտելիքի շեմը հավաստող փաստաթուղթ ներկայացրած դիմորդների):

Առաջին փուլը գրավոր ստուգաթեստն է (grammar, reading, listening, writing հնարավոր բաժիններով)։ Գրավոր ստուգաթեստին հաջորդում է երկրորդ փուլը՝ բանավոր հարցազրույցը: Անգլերենի գրավոր և բանավոր ստուգաթեստերն անցկացվում են մայիսի 7-12-ը ժամանակահատվածում՝ ընդունելության արդյունքների ամփոփումից հետո:

Անգլերենի ստուգաթեստի ամփոփումից հետո, եթե

  • լինեն աշակերտներ, որոնց արդյունքները А2-B1 միջակայքում են, նրանց համար մինչև2019 թ․ սեպտեմբեր պարտադիր է ապահովել գիտելիքի լիարժեք B1 մակարդակը։ Դպրոցը տրամադրում է այս աշակերտներին լրացուցիչ նյութեր և ռեսուրսներ, ըստ անհրաժեշտության՝ երկու-երեք կոնսուլտացիա ամռան ընթացքում։ Աշակերտները սահմանված վերջնարդյունքին պետք է հասնեն ինքնուրույն։ Դպրոցի կողմից «Ուսումնառության մասին» պայմանագիրը ստորագրվում է դիմորդի և նրա օրինական ներկայացուցչի հետ միայն շեմն ապահովելու դեպքում։
  • լինեն աշակերտներ, ում արդունքները A1-A2 միջակայքում են, նրանց համար մինչև 2019 թ․ սեպտեմբեր պարտադիր է ապահովել գիտելիքի լիարժեք A2 մակարդակը, իսկ մինչև 2020-2021 ուստարվա սեպտեմբեր՝ լիարժեք B1 մակարդակը: Այս խմբի երեխաների համար «Այբ» դպրոցում կազմակերպվում են անգլերենի պարտադիր ինտենսիվ դասընթացներ 2019 թ. ամռան ընթացքում՝ ապահովելու սահմանվող շեմը։ Դասընթացները համաֆինանսավորվում են դպրոցի և ծնողի կողմից։ Հաջորդ ուսումնական տարվա ընդառաջ անգլերենի ինտենսիվ դասընթացների համար «Այբ» դպրոցում վճարում է միայն ծնողը։ Յուրաքանչյուր ուսումնական տարում դպրոցի կողմից «Ուսումնառության մասին» պայմանագիրը ստորագրվում է դիմորդի և նրա օրինական ներկայացուցչի հետ միայն սահմանված շեմերն ապահովելու դեպքում։

Ստուգաթեստին պատրաստվելու համար օգտակար հղումներ՝

Քերականական նյութեր, թեստեր և վարժություններ

Անգլերենի գրավոր ստուգաթեստի և լսելու հմտությունների հանձնարարության նմուշային օրինակ (հնարավոր են փոփոխություններ):

2019 թվականի նմուշները հասանելի են այստեղ՝

Անգլերենի ստուգաթեստ (քննական տարբերակ, պատասխաններով տարբերակ )

Lսելու հմտությունների հանձնարարություն՝ առաջադրանք 1, առաջադրանք 2

Tweets by AybSchool