«Այբ» դպրոցը գերմանական միջազգային բնապահպանական նախագծի՝ «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթի հաղթող

«Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտներ Սյուզաննա Երկնափեշյանը, Մարիամ Մելքումյանը և Մարիա Աղաբեկյանը, ներկայացնելով գերմաներեն և քիմիա առարկաների համատեղ բնապահպանական նախագիծ, մասնակցել են Գյոթեի ինստիտուտի կողմից կազմակերպվող բնապահպանական ամենամյա «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթին և հաղթել:

Հաղթանակի շնորհիվ նրանք գերմաներենի և քիմիայի ուսուցիչների ուղեկցությամբ մայիսի 10-ից 13-ը կմասնակցեն Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայանալիք երիտասարդական կոնֆերանսին։

Կոնֆերանսին « Այբ» դպրոցը կներկայացնի դպրոցի լաբորատոր պայմաններում ստեղծված, բնական միջավայրում քայքայվող տոպրակները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթել էր նաև Diamond Challenge Armenia մրցույթում։

Tweets by AybSchool