Ընդունելության գործընթաց

«Այբ» տարրական և միջին դպրոցներ ընդունելության կարգերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումներով։

«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից ժամանած դիմորդները (տե՛ս «Արտերկրից դիմորդներին») բաժինը:

«Այբ» ավագ դպրոցի ընդունելությունը կատարվում է մարտ-հունիս ամիսներին:

«Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար հետևի՛ր մի քանի պարզ քայլի՝

Քայլ 1

Գրանցվի՛ր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերրը: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է:

Քայլ 2

Մասնակցի՛ր անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քեզ պատրաստվելու ընդունելության քննություններին: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով:

Քայլ 3

Լրացրո'ւ ընդունելության դիմումը (այն հասանելի կլինի 2019թ․ մարտից), ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ «Այբ» դպրոց:

Քայլ 4

Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները: Մանրամասները և քննական հարցերի նմուշները տե՛ս ընդունելության քննություններ բաժնում:

Քայլ 5

Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:

Ընդունելության ողջ գործընթացում՝ ներառյալ խորացված դասընթացները և խորհրդատվական հանդիպումները, որևէ տեղեկություն դիմորդի ֆինանսական վիճակի մասին դպրոցը չի վերցնում: Նման տեղեկություններն անհրաժեշտ են դպրոց ընդունվելուց հետո միայն` ֆինանսական աջակցության գործընթացի ժամանակ:

🕑ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2018-2019 ուսումնական տարվա ավագ դպրոցի 10-րդ դասարանի հիմնական ընդունելության գործընթացն արդեն ավարտվել է։

2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը նախատեսվում է անցկացնել 2018-ի դեկտեմբերից 2019-ի հունիս ամիսներին, ըստ ստորև ներկայացված ժամանակացույցի՝

Բաց դռների օրեր

04/12/2018-03/04/2019

Խորհրդատվական հանդիպումներ

18/03-06/04/2019

Փաստաթղթերի ընդունում

25/03-06/04/2019

Հայոց լեզվի և հասարակական գիտության քննություն

8/04/2019

Բնագիտության քննություն

10/04/2019

Մաթեմատիկայի և տրամաբանության քննություն

12/04/2019

Նախնական քննական արդյունքների հրապարակում

18/04/2019

Քննական արդյունքների բողոքարկում

19-20/04/2019

Քննական արդյունքների հրապարակում

23/04/2019

Հարցազրույցներ դիմորդների հետ

26/04-01/05/2019

Ընդունելության արդյունքների ամփոփում և հրապարակում

03/05/2019

Անգլերենի ստուգաթեստ

06/05-11/05/2019

Ֆինանսական աջակցություն

6/05-15/06/2019

Tweets by AybSchool
>