Արարատյան բակալավրիատ

 

«Այբ» դպրոցում ուսումնառությունն իրականացվում է Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրով։

2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, hամագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի նպատակն է Հայաստանում ստեղծել հայալեզու, բայց միևնույն ժամանակ միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատը, և կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ՝ գրավիչ դարձնելով կրթության սպասավորի մասնագիտությունը։

Արարատյան բակալավրիատը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։ 

2016 թ․դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում և ճանաչել ԱԲ-ի քննությունների արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար։ 

Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտը։

 

Կարդալ ավելին

 

 

 

 
 
Tweets by AybSchool