Հոգաբարձուների խորհուրդ

«Այբ» դպրոցի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը երկու տարի է: 

Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է հասարակական կարգով: Այստեղ ներգրավված են ինչպես «Այբ»  համայնքի, այնպես էլ հասարակական ու մասնագիտական ոլորտների հայտնի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ, «Այբ» դպրոցի բարերարներ, որոնք գաղափարակից են «Այբ» կրթական համակարգի նպատակներին ու փիլիսոփայությանը:

Հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է նախագահը, որին ընտրում է Հոգաբարձուների խորհուրդը իր անդամների կազմից: Նախագահի լիազորությունների ժամկետն է 2 տարի։

 

Հոգաբարձուների խորհրդի նպատակն է իրագործել «Այբ» դպրոցի առաքելությունը,  աջակցել ֆոնդահայթայթմանը, կրթական գործընթացի կազմակերպմանն ու բարելավմանը և դպրոցի կառավարմանը:

Հոգաբարձուների խորհուրդը նաև մասնակցում է Այբ» դպրոցի զարգացման ռազմավարության մշակմանը, հավաքված բարեգործական միջոցների նպատակային օգտագործման ուղղությունների սահմանմանը և այդ միջոցների ծախսման վերահսկմանը, հաստատում է «Այբ» դպրոցի տնօրենի թեկնածությունը, խորհրդատվություն է իրականացնում դպրոցի ղեկավար և այլ օղակներին, աջակցություն է տրամադրում դպրոցի նյութատեխնիկական բազայի ընդլայնման, նյութական աջակցության և այլ ռեսուրսների ներգրավման հարցերում, իրականացնում է կրթական գործընթացի որակի վերահսկում:

 

Հոգաբարձուների խորհուրդը հաստատում է նաև աշակերտների և ուսուցիչների ընտրության չափորոշիչներն ու կարգը, ինչպես նաև դպրոցական կրթության չափորոշիչները։

 

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են՝

 

 

Իեն Քրեյգ, հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր

Մեծ Բրիտանիա

 


 

 

Անահիտ Ադամյան

«Այբ» ակումբի անդամ

Ռուսաստան/Հայաստան

 

 


 

 

Արթուր Ալավերդյան

«Այբ» ակումբի անդամ
Ռուսաստան/Հայաստան

 

 


 

 

 

Լուսինե Գալաջյան

«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն
Հայաստան

 

 

 


 

 

Սարգիս Բադալյան

«Այբ» ակումբի անդամ

Ռուսաստան/Հայաստան

 

 


 

 

Վազգեն Յակուբյան

AGBU Armenia President

Հայաստան

 

 

 

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները հասանելի են ստորև՝

Tweets by AybSchool