Այբական գույները՝ նկարչական մրցույթի հաղթող

«Այբ»-ի հինգ աշակերտների նկարչական աշխատանքները ներկայացվել են 2019 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի միջազգային օր» (International Day of Light) նախաձեռնության շրջանակում անցկացված, ՔԵՆԴԼ ինստիտուտի կազմակերպած նկարչական մրցույթում։ 8-րդ դասարանում սովորող Աննա Նարիմանյանը մրցույթի հաղթողներից է։

Մրցույթի թեման էր «Կյանքը և լույսը»։ Այս տարի այն նվիրված էր ՔԵՆԴԼ ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերա Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007 թթ.): «Լույսի միջազգային օր» նախաձեռնության հիմնական նպատակն է ցույց տալ լույսի կատարած անգնահատելի դերը գիտության, մշակույթի, արվեստի, կրթության, բժշկության, հաղորդակցության և այլ ոլորտներում։

Tweets by AybSchool