Խորհրդատվական հանդիպումներ

Հատուկ «Այբ» դպրոցի դիմորդների համար մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպվում են անվճար խորհրդատվական հանդիպումներ բոլոր քննական առարկաներից (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա/տրամաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, պատմություն), որոնց նպատակն է ծանոթացնել աշակերտներին քննական թեստերի մեջ ներառված թեմաներին և խնդիրներին քննարկումների և ապա տիպային հարցերի շուրջ աշխատանքի միջոցով: Դիմորդները հնարավորություն կունենան տեղում իրենց հարցերն ուղղելու ուսուցչին և ստանալու նրա կարծիքն ու խորհուրդները: Յուրաքանչյուր առարկայից շաբաթական անցկացվում է երկու խորհրդատվական հանդիպում՝ մինչև 2 ժամ տևողությամբ: Հանդիպումները վարում են «Այբ» դպրոցի ուսուցիչները:

Յուրաքանչյուր դիմորդ կարող է մասնակցել մեկ առարկայից առավելագույնը 2 հանդիպման:

Խորհրդատվական հանդիպումներին գրանցվել կարելի է՝ սկսած մարտի 1-ից։

Խորհրդատվական հանդիպումների ժամանակացույցին ծանոթանալու համար կհրապարակվի ժամանակացույց: Գրանցման հղումը հասանելի կլինի 2019 թվականի մարտի 1-ից։

Tweets by AybSchool