Առարկայական դասընթացներ

Դասընթացների նկարագրությունը

 

«Այբ» դպրոցը կազմակերպում է առարկայական դասընթացներ հետևյալ առարկաներից՝ հայերեն, անգլերեն, մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն և տրամաբանություն), ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա։

Ինչ կտան ձեզ դասընթացները

  • Կխորացնեն ընտրված առարկա(ներ)ի ձեր գիտելիքները։
  • Կբարձրացնեն այս առարկա(ներ)ից ձեր առաջադիմությունը դպրոցում։
  • Կընձեռեն հնարավորություն՝ հաջող հանձնելու 9-րդ դասարանի ավարտական քննությունները։
  • Կպատրաստեն «Այբ» դպրոցի ընդունելության քննություններին։

 

Ովքեր կարող են մասնակցել

  • 7-9-րդ դասարանների աշակերտներ
  • Աշակերտներ, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները
  • Աշակերտներ, ովքեր ցանկանում են ընդունվել «Այբ» դպրոց

 

Որևէ դասընթացի տևողությունը կախված է առարկայի յուրահատկություններից, ուսումնական ծրագրից և մասնակիցների գիտելիքների մակարդակից։

Այս տարի դպրոցը կանցկացնի դասընթացներ ավելի փոքր խմբերով, սակայն դրանք կունենան առանձին գնային քաղաքականություն։ Յուրաքանչյուր առարկայի գնացուցակին ծանոթանալու համար անցեք համապատասխան ենթաբաժին։

ԿԱՐԵՎՈՐ։ Այս դասընթացները կօգնեն «Այբ» ավագ դպրոցի դիմորդներին նախապատրաստվելու ընդունելության քննություններին: Դասընթացներին մասնակցությունն ապահովում է ընտրված առարկաներից գիտելիքների բարձր մակարդակ, սակայն չի երաշխավորում մասնակցի ընդունվելն «Այբ» դպրոց:

Առարկայական դասընթացներին մասնակցելու համար պետք է հետևել մի քանի պարզ քայլի՝

Քայլ 1

Ծանոթացիր առարկաների մասին մանրամասն տեղեկատվությանը:

Քայլ 2

Գրանցվիր գիտելիքների մակարդակը ստուգող ստուգաթեստերին՝ լրացնելով գրանցման հայտը:

Քայլ 3

Ընտրիր ստուգաթեստի քեզ ամենահարմար օրը և ժամը:

Քայլ 4

Վճարիր ստուգաթեստի համար և, քո ընտրած օրը և ժամին, վճարման անդորրագրով ներկայացիր «Այբ» դպրոց՝ գրավոր ստուգաթեստին մասնակցելու համար:

Քայլ 5

Ստուգաթեստերի արդյունքները ստանալուց հետո ընտրիր այն առարկան(ները), որոնց ուզում ես մասնակցել:

 

2018 թվականին դասընթացները կսկսվեն նոյեմբեր ամսից: Գիտելիքի մակարդակը որոշվում է ստուգաթեստով, այդ իսկ պատճառով նախքան դասընթացների մեկնարկը ստուգաթեստին մասնակցելը ՊԱՐՏԱԴԻՐ է: 

Այս տարի ստուգաթեստերը կանցկացվեն հոկտեմբերի 20-ից հետո։ Օրերի ու ժամերի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ 

Ստուգաթեստի անցկացման վայրը՝ «Այբ» դպրոց (Թբիլիսյան խճուղի, 11/11): Ստուգաթեստին գրանցվելու համար լրացրեք դիմում-հայտը, որը շուտով հասանելի կլինի մեր կայքում: Խմբերը կբացվեն բավարար քանակի մասնակիցներ գրանցելու դեպքում: Յուրաքանչյուր առարկայի ստուգաթեստի արժեքն է 1000 ՀՀ դրամ: Գումարը անհրաժեշտ է փոխանցել համապատասխան բանկային հաշվին և ստուգաթեստին ներկայանալ բանկի անդորրագրով: Մեր բանկային տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Tweets by AybSchool