Բաց դռների օրեր «Այբ» տարրական դպրոցում

«Այբ» տարրական դպրոցում ընդունելության մեկնարկին ընդառաջ փետրվարի 5-ից մարտի 12-ը՝ շաբաթական 1 անգամ, հատուկ դիմորդների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն բաց դռների օրեր։

Դրանց ընթացքում դպրոցի թիմը կներկայացնի դպրոցը և կպատասխանի բոլոր հարցերին, ինչպես նաև բոլոր հյուրերի համար կկազմակերպի ծանոթական շրջայց դպրոցում:

Բաց դռների միջոցառմանը մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները չեն կարող մասնակցել ընդունելությանը:

Բաց դռների միջոցառումը միջինում տևում է 2 ժամ։

Միջոցառումներին մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է այն հասանելի է հետևյալ հղումով։

Tweets by AybSchool