Փաստեր և թվեր

2006

  • Նախաձեռնող խումբը հիմնում է «Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» ակումբը:
  • «Այբ»-ը «իրագործելիության ուսումնասիրություն» (feasibility study) է անցկացնում Հայաստանի դպրոցներում` կրթական ոլորտում առկա իրավիճակը գնահատելու նպատակով:
  • «Այբ»-ում ձևավորվում են ֆիզիկայի, քիմիայի և անգլերենի առարկայական խմբեր` առարկայական խորացված դասընթացների դասավանդման մոտեցումների և մեթոդաբանության մշակման, առարկաների մասսայականացման նպատակով:

2007

  • Ճարտարապետ Արսեն Առուստամյանը մշակում է «Այբ կրթական հանգույցի» ճարտարապետական առաջին նախագիծը:
  • MIT-ում տեղի է ունենում աշխատանքային հանդիպում (Design Charrette) MIT-ի մասնագետների խմբի, Media Lab-ի ներկայացուցիչների ու «Այբ»-ի անդամների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում արվում են հայեցակարգային մի շարք առաջարկներ «Այբ կրթական հանգույցի» ճարտարապետական լուծումների վերաբերյալ:

2008

  • Ձևավորվում է «Առարկայական խորացված դասընթացներ» ծրագրի երկրորդ` տասնմեկ աշակերտից բաղկացած խումբը: Նոր խմբի հետ կյանքի է կոչվում «Այբ»-ի հիմնարար գաղափարներից մեկը` սերունդների փոխօգնության սկզբունքը` նորեկների համար կանոնավոր խմբակների պարապմունքներում ներգրավելով ծրագրի շրջանավարտներին:

2009

  • «Այբ կրթական հանգույց» ծրագրի շրջանակում մեկնարկում է հասարակության յոթ տարբեր խմբերի հետ կլոր սեղանի շուրջ քննարկումների շարքը: Արդյունքում` հասարակության աջակցությունը «Այբ» դպրոցի ծրագրի իրականացմանը և անվերապահ վստահությունը «Այբ»-ի գործունեությանը:

2010

  • ՀՀ կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում է կայացնում «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքը` «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման համար:
  • 06/2010 «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատում է «Այբ» ավագ դպրոցի գործարար ծրագիրը, դրա իրագործման փուլերը և սկզբունքները, ծրագրային կառուցվածքը:
  • «Այբ կրթական հանգույց» ծրագիրը դառնում է Հարվարդի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի պաշտոնական հետազոտական ծրագիր: Երկու տարի անց ծրագիրն ամփոփվում է «Արձագանքող կրթական միջավայրեր» (Responsive Learning Environments) թեմայով աշխատության հրապարակմամբ:
  • Մոսկվայում ազդարարվում է «Այբ» ավագ դպրոցի ֆոնդահայթայթման արտերկրյա միջոցառումների մեկնարկը: Կազմակերպվում է հատուկ ներկայացում-քննարկում տեղի գործարար աշխարհի 60-ից ավելի հայազգի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ:
  • Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքում մեկնարկում են «Այբ» ավագ դպրոցի շինարարության լայնածավալ աշխատանքները:

2011

  • Մեկնարկում է «Այբ» ավագ դպրոցի առաջին աշակերտների ընդունելության գործընթացը:
  • Բացվում է «Այբ» ավագ դպրոցը։

2012

  • Հայտարարվում է «Այբ» կրթական ավանում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթը: Գործարկվում է մրցույթի կայքը՝ www.holytranslators.com: Մրցույթի արդյունքում ծնվում է եկեղեցու 50 հայեցակարգ: Հաղթողում է ճարտարապետ Էրիկ Օհանյանի նախագիծը։

2013

  • «Այբ» դպրոցի առաջին սերունդն ավարտում է դպրոցը։
  • «Այբ» դպրոցում անցկացվում են «Այբ» ամառային ծրագիրը և ամառային ճամբար սփյուռքահայ երեխաների համար:
  • Բացվում է «Այբ» տարրական դպրոցը:
  • ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ ստեղծվում է «Դիլիջանի կենտրոնական դպրոցը»։
  • Սրբոց Թարգմանչաց տոնին «Այբ»-ում տեղի է ունենում Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։

2014

  • Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենում «Այբ» երգչախմբի անդրանիկ մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
  • «Այբ» դպրոցի երկրորդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։
  • Բացվում է «Այբ» միջին դպրոցը՝ ընդունելով 36 աշակերտի:

2015

  • Հայաստանի դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգում «Այբ» դպրոցը առաջինն է ճանաչվում քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների ենթախմբում։
  • Փոխօգնության և փորձի փոխանակման «Այբապատում» նախագծի շրջանակում «Այբ» դպրոցի թիմն առաջին անգամ ուղևորվում է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղ։
  • «Այբ» դպրոցի երգչախումբը եռօրյա համերգային ծրագրով հանդես է գալիս Ֆրանսիայում։
  • «Այբ» դպրոցի երրորդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։

2016

  • «Այբ»-ը տոնում է հիմնադրման 10-ամյակը, որի կապակցությամբ հանրաապետության տարբեր քաղաքներում կազմակերպվում են միջոցառումներ «Այբ» դպրոցի աշակերտների մասնակցությամբ։
  • «Այբ»-ը դառնում է Գյոթեի ինստիտուտի գործընկեր դպրոց «Դպրոցներ ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնության շրջանակում՝ ճանաչվելով գերմաներենի որակյալ և խորացված ուսուցում ապահովող հաստատություն։
  • «Այբ» դպրոցը ճանաչվում է Կեսաբժշկական ընդունելության թեստի (BMAT- BioMediacal Admission Test) թեստավորման կենտրոն։
  • «Այբ» դպրոցի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը հաստատվում է Հայաստանում՝ որպես պետական կրթական ծրագիր:
  • «Այբ»-ի շրջանավարտների 4-րդ սերունդն ավարտում է դպրոցը։

2017

  • «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը Մոսկվայում կայացած գիտանախագծային «Նորարարության մեկնարկ» համաժողովում ճանաչվում է լավագույնը «Կենդանի համակարգեր» անվանակարգում։
  • «Այբ» դպրոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճուղի հետ համատեղ իրականացվում է «Ընձառյուծի հետքերով» մրցույթը։
  • «Այբ»-ի շրջանավարտների 5-րդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։
  • Բացվում է «Այբ» դպրոցի նոր՝ Գ մասնաշենքը։
  • 100 գաղափար Հայաստանի համար համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլում «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթում է «Գյուղատնտեսական գիտություններ և բիոտեխնոլոգիաներ» անվանակարգում։
  • Տեղի է ունենում «Այբ» համայնքի ամենամյա բարեգործական տոնավաճառ-ցուցահանդեսը, որի արդյունքում գոյացած 1493490 ՀՀ դրամն ամբողջովին տրամադրվում է «Այբ» դպրոցի Գ մասնաշենքի անհատական պահարանների ձեռքբերմանը։

2018

  • Քեմբրիջի համալսարանի գնահատման և ընդունելության քննությունների ատեստավորման բաժնի կողմից «Այբ» դպրոցը հայտարարվում է միջազգային քննական կենտրոն։
  • «Այբ» դպրոցի ինժեներական ակումբը ԱՄՆ-ում կայացած «Ռոբոտիկայի ազգային մարտահրավերներ 2018» մրցույթում գրավում է 3-րդ հորիզոնականը և արժանանում մրցույթի գլխավոր հովանավոր «Հոնդա» ընկերության՝ նորարարության համար տրվող միանգամից երկու հատուկ մրցանակի։
  • «Այբ» դպրոցի վեցերորդ սերունդը հրաժեշտ է տալիս դպրոցին։
  • 8-րդ անգամ «Այբ» դպրոցը դռներն է բացում նոր ուսումնական տարվան ընդառաջ։

Tweets by AybSchool