Ընդունելություն ավագ դպրոց

«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից ժամանած դիմորդները (տե՛ս` Արտերկրից դիմորդներին):

«Այբ» ավագ դպրոցի ընդունելության գործընթացը մեկնարկում է դեկտեմբերին։ 2019-2020 ուստարվա համար հայտերի ընդունումն ավարտվել է։

2020-2021 ուստարվա համար ընդունելությունը կկայանա 2019 թ․ դեկտեմբեր- 2020 թ․ ապրիլ ամիսներին։

«Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար հետևի՛ր մի քանի պարզ քայլի՝

Քայլ 1

Գրանցվի՛ր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերրը: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է:

Քայլ 2

Մասնակցի՛ր անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քեզ պատրաստվելու ընդունելության քննություններին: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով:

Քայլ 3

Լրացրո'ւ ընդունելության դիմումը, ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ «Այբ» դպրոց: Փաստաթղթերի ընդունման գործընթացի մասին առավել մանրամասն՝ այստեղ։

Քայլ 4

Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները: Մանրամասները և քննական հարցերի նմուշները տե՛ս ընդունելության քննություններ բաժնում:

Քայլ 5

Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

Քայլ 6

Մասնակցիր անգլերենի ստուգաթեստին՝ ապահովելով անհրաժեշտ շեմը։ «Այբ» ավագ դպրոցում անգլերենի հիմնական ուսումնական ծրագիրը նախատեսված է անգլերենի իմացության միջին մակարդակ (B1) ունեցող աշակերտների համար։

Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:

Ընդունելության ողջ գործընթացում՝ ներառյալ խորացված դասընթացները և խորհրդատվական հանդիպումները, որևէ տեղեկություն դիմորդի ֆինանսական վիճակի մասին դպրոցը չի վերցնում: Նման տեղեկություններն անհրաժեշտ են դպրոց ընդունվելուց հետո միայն` ֆինանսական աջակցության գործընթացի ժամանակ:

🕑ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը նախատեսվում է անցկացնել 2018-ի դեկտեմբերից 2019-ի հունիս ամիսներին, ըստ ստորև ներկայացված ժամանակացույցի՝

Բաց դռների օրեր 04/12/2018-03/04/2019

Խորհրդատվական հանդիպումներ

18/03-06/04/2019

Փաստաթղթերի ընդունում

25/03-06/04/2019

Հայոց լեզվի և հասարակական գիտության քննություն

8/04/2019

Բնագիտության քննություն

10/04/2019

Մաթեմատիկայի և տրամաբանության քննություն

12/04/2019

Նախնական քննական արդյունքների հրապարակում

18/04/2019

Քննական արդյունքների բողոքարկում

19-20/04/2019

Քննական արդյունքների հրապարակում

23/04/2019

Հարցազրույցներ դիմորդների հետ

26/04-01/05/2019

Ընդունելության արդյունքների ամփոփում և հրապարակում

03/05/2019

Անգլերենի ստուգաթեստ

06/05-11/05/2019

Ֆինանսական աջակցություն

6/05-15/06/2019

Ընդունող հանձնաժողով

«Այբ» ավագ դպրոցի Ընդունող հանձնաժողովը ձևավորվում է Հոգաբարձության խորհրդի որոշման հիման վրա: Հոգաբարձուներից յուրաքանչյուրը կարող է առաջարկել մինչև 2 թեկնածուի, այնուհետև ՀԽ անդամների քվեարկության արդյունքներով և ձայների մեծամասնությամբ ձևաավորվում է ԸՀ:

ԸՀ անդամներ կարող են լինել ինչպես ՀԽ-ի, «Այբ» ակումբի, «միջուկ-դրամագլխի», այնպես էլ «Այբ» դպրոցի ակադեմիական խորհուրդի անդամները (ներառյալ` տնօրենության ներկայացուցիչ): Ավագի դպրոցի ԸՀ-ի այս կազմի գործունեության տևողությունը` 2019 թ. փետրվարի 15–ից 2019 թ. օգոստոսի 31–ը:


Անահիտ Հովհաննիսյան
«Այբ» դպրոցի ուսուցիչների զարգացման բաժնի
և մայրենիի խմբի ղեկավար






Աննա Հակոբյան
«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն


Անուշ Եդիգարյան
«Այբ» հիմնադրամի փոխտնօրեն







Աշոտ Մկրտչյան
«Այբ» դպրոցի բարերար







Արամ Փախչանյան
«Այբ» դպրոցի տնօրեն








Դավիթ Սահակյան
«Այբ» դպրոցի գործառնական տնօրեն







Մերի Հովսեփյան
«Այբ» դպրոցի ակադեմիական գծով տնօրեն








Ռուբեն Հարությունյան
«Այբ» դպրոցի բարերար






Սամվել Դովլաթյան
«Այբ» դպրոցի բարերար







Սարգիս Բադալյան
«Այբ» դպրոցի ՀԽ-ի անդամ, բարերար







Վազգեն Յակուբյան
«Այբ» դպրոցի ՀԽ-ի անդամ







Վիկտոր Ակուլյան
«Այբ» դպրոցի բարերար


Tweets by AybSchool