«Այբ» դպրոցը միանում է «Համացանցի այբուբենը Հայաստանի Հանրապետությունում» նախագծին

«Այբ» դպրոցը միանում է «Համացանցի այբուբենը Հայաստանի Հանրապետությունում» նախագծին, որն արդեն չորս տարի իրականացնում է «Ռոստելեկոմը»։

«Համացանցի այբուբենը» («Азбука Интернета») նախագիծը համակարգչային հմտությունների զարգացման ռուսաստանյան հատուկ կրթական ծրագիր է՝ մշակված տարեցների և սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները ծրագրին կմասնակցեն որպես մենտոր-կամավորներ և միջին տարիքի ներկայացուցիչների հետ աշխատելու հատուկ դասընթաց կանցնեն։

Բաց դասընթացների այս տարվա առաջին փուլը կիրականացվի Երևանում և նախատեսված է 50+ տարիքի անձանց համար։ Ամռանը ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի նաև մի քանի խոշոր մարզկենտրոններում։

«Ռոստելեկոմը» և «Այբ» դպրոցը հրավիրում են միջին տարիքի բոլոր ցանկացողներին գրանցվելու և մասնակցելու այս յուրօրինակ նախագծին։

Tweets by AybSchool