«Սովորում եմ աշխատելով». ամռան գործուն մեկնարկ

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, և սկսվեց հերթական ամառային գործունեության շրջանը: Այբեցիները նախընտրում են ամառն ակտիվ և ուսանելով անցկացնել: «Այբ» դպրոցն այս տարի ևս նախաձեռնել էր «Սովորում եմ աշխատելով» աշխատանքի տոնավաճառը, որն աշակերտներին ու շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում առաջատար ընկերություններում անցնելու ամառային պրակտիկա:

«Սովորում եմ աշխատելով» ծրագրի միջոցով աշակերտներն ու շրջանավարտները բացահայտում են մասնագիտական նոր ոլորտներ, գիտելիքներ, հմտություններ, մուտք են գործում աշխատաշուկա, իսկ կազմակերպություններն իրենց հերթին ներդրում են ունենում ապագա մասնագետների կրթման գործում:

Տոնավաճառին այս տարի մասնակցում էին 39 հայաստանյան և միջազգային կազմակերպություններ: Այս կազմակերպություններից 19-ին դիմորդները նախ ծանոթացան սեմինար-դասերի ընթացքում, ապա մեկնարկեց բուն տոնավաճառը:

Դպրոցի շատ աշակերտներ ու շրջանավարտներ «Սովորում եմ աշխատելով» ծրագրի շրջանակում միշտ դիմել են բազմաթիվ կազմակերպությունների և հասել հաջողությունների. բացառություն չէր նաև այս տարին:

Գոհարիկ Ադամյան (11-րդ դասարան)

Tweets by AybSchool