Այբեցիները օրիգամիներ պատրաստեցին՝ ի հիշատակ Հիրոսիմայի ռմբակոծության զոհերի

Մայիսի 7-ին «Այբ» դպրոցում «UWC Դիլիջան»-ից մեր ընկերները պատմեցին օրիգամիի խորհրդի մասին, ինչպես նաև օրիգամի պատրաստել սովորեցրին մեծ ու փոքր այբեցիներին:

Ճապոնիայից եկած աշակերտները ներկայացրին Հիրոսիմայի ատոմային ռումբից ճառագայթված աղջնակի՝ Սադակո Սասակիի պատմությունը։ 1945 թվականի օգոստոսի 6-ին՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ, 2 տարեկան աղջնակը եղել է տանը՝ էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ 10 տարի անց նա մահացել է արյան քաղցկեղից, որը, ամենայն հավանականությամբ, իոնացնող ճառագայթման հետևանք էր։

Հիվանդանոցում բուժվելու ընթացքում Սադակոն մոտ 1000 թղթե կռունկ է պատրաստել՝ հավատալով, որ կկարողանա փրկվել։ Այժմ ամեն տարի նրա հիշատակի օրը մարդիկ թղթե կռունկներ են պատրաստում։

Ի դեպ, «Այբ» դպրոցում պատրաստված օրիգամի առարկաները ևս ուղարկվելու են Ճապոնիա՝ մասնակցելու Սադակո Սասակիի հիշատակի օրվա միջոցառումներին։

Tweets by AybSchool