Նախագծային ուսումնառություն․ 2017-2018

«Ֆ8» լուսանկարչական ակումբ

Նախագիծ՝ «Համով Հայաստան»

«Համով Հայաստան» նախագծի նպատակն է հայկական խոհանոցը, հայկական «ամենահամով» ուտեստները պատկերավոր ներկայացնել միջազգային հանրությանը նոր՝ ոչ ավանդական լույսի ներքո՝ բացահայտելով դրանց ծագման և պատրաստման եղանակների գաղտնիքները

Աշակերտների ստեղծարար մտքի ու սուր աչքի շնորհիվ ֆոտոխցիկի առջև նորովի ու անսպասելիորեն հետաքրքիր տեսք ընդունեցին ղափաման, հարիսան, փախլավան, խորովածը և այլ կերակրատեսակները։

Ակումբի անդամներ` Անի Ազիզյան, Եվա Սեյլանյան, Մարի Հակոբյան, Մարիամ Թովմասյան, Միլենա Դանիելյան, Նանե Կաբակյան, Նարե Աբգարյան, Նելլի Հովհաննիսյան, Սուսաննա Հարությունյան, Տաթևիկ Ղազարյան

Ղեկավար` Արեգ Բալայան

«Film Factory» ֆիլմարտադրության ակումբ

Նախագիծ՝ «Թաքնված գանձերի հետքերով»

Նպատակը ֆիլմի միջոցով բացահայտել, վերհանել և հանրահռչակել հայկական մշակույթի գանձերը, կրթել դպրոցականներին՝ ճանաչելու ժողովրդական արվեստները, ծանոթանալ հայկական ավանդույթներին և սովորույթներին հետևյալ ուղղություններով՝ գաթանախշ, վիշապագորգեր, Քյոթահիայի հախճապակի, Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի, Ուրֆայի ասեղնագործություն, Ավանի տաճար

Հունիսի 28-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի ունեցավ «Film Factory» ակումբի «Թաքնված գանձերի հետքերով» նախագծի շնորհանդեսը։

Ակումբի անդամներ՝ Աիդա Կարապետյան, Դավիթ Կարապետյան, Դավիթ Օհանջանյան, Էլեն Նահապետյան, Մարիամ Այվազյան, Միշել Ոսկանյան, Տիգրան Հովհաննիսյան, Քնար Օհանջանյան, Ֆրունզ Ղարագյոզյան

Ղեկավարներ՝ Արուսյակ Զախարյան, Նարեկ Աշուղաթոյան

Լրատվամիջոցները՝ նախագծի մասին

Голос Армении

Արմենիա TV, Բարի լույս, հայեր

Արմենպրես

«Տեխնոշարժ» ծրագրավորման ակումբ

Նախագիծ՝ «Բարև ապագայից»

Նպատակը ծանոթացնել հասարակությանն ապագայի տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը, ռոբոտաշինությանը, մեքենայական ուսուցմանն ու տվյալագիտությանը, դրանց կիրառման ոլորտներին և հնարավոր ազդեցություններին, թեմայի հանրայնացման համար կազմակերպել ցուցահանդեսներ, նախաձեռնել սեմինարքննարկումներ թեմայի շուրջ

Հուլիսի 13-ին Հանրապետության հրապարակի հարակից այգում «Տեխնոշարժ» ակումբը «Բարև ապագայից»՝ ցուցադրությամբ հանրության ուշադրությանը ներկայացրեց ապագայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու հնարավորությունները

Ակումբի անդամներ` Մարիաննա Բախշեցյան, Տաթևիկ Ազարյան

Ղեկավար` Վազգեն Հակոբջանյան

Լրատվամիջոցները՝ նախագծի մասին

Արմենպրես

Արարատ TV, Հայլուր լրատվական

Արարատ TV, Հայլուր լրատվական

«Արվեստանոց» ակումբ

Նախագիծ՝ «Մի կտոր Երևան»

Նպատակը ճեպանկարների միջոցով ցույց տալ քաղաքային միջավայրն ամբողջացնող, սակայն անտարբերության մատնված շինությունները, ոչ միայն տեղացիներին, այլ նաև զբոսաշրջիկներին ծանոթացնել Երևանին ոչ թե լուսանկարների, այլ ձեռքով պատկերված ճեպանկարների միջոցով, նպաստել քաղաքային կառույցների վերարժևորմանը և պահպանմանը։

Հուլիսի 7-ի երեկոյան «Գուռու» ակումբ-այգում տեղի ունեցավ «Մի կտոր Երևան» նախագծի շնորհանդեսը, որ կազմակերպել էին «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» ակումբի աշակերտները։

Ակումբի անդամներ Անաստասիա Կարապետյան, Արփի Խաչատրյան, Դանիելլա Դոնաթելլե, Հեղինե Աղաջանյան, Ջուլիա Թանգամյան, Տաթևիկ Մարտիրոսյան Ղեկավար Մարի Ադամյան

«Կանաչ քիմիա» ակումբ

Նախագիծ՝ «Այբպլաստ»

Նպատակը շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի էկոլոգիապես մաքուր փոխարինողներ ստանալ՝ քիմիայի գիտելիքների կիրառմամբ, հետազոտել և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` առկա նավթային հումքի վրա հիմնված պլաստիկների փոխարեն

«Այբպլաստ» նախագիծը հաղթել դեկտեմբերի 4-ին Երևանում կայացած «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի «Գյուղատնտեսական գիտություններ և բիոտեխնոլոգիաներ» անվանակարգում։

Ակումբի անդամներ՝ Անի Գրիգորյան, Աշխեն Արզումանյան, Արամ Ադամյան, Դավիթ Ասլանյան, Դիանա Նազանյան, Էմիլեա Սիմոնեան, Ժաննա Սարուխանյան, Լիլիթ Ստեփանյան, Կարինե Սաֆարյան, Հասմիկ Հակոբյան, Մանե Մինասյան, Մարիամ Մելքումյան, Մերի Մինասյան, Ջուլիետա Սերոբյան, Սերգեյ Բադալյան, Սյուզաննա Երկնափեշյան, Տաթևիկ Սահակյան, Տիգրան Հայրապետյան

Ղեկավարներ՝ Լիլիթ Համբարձումյան, Լևոն Սարգսյան

Ինժեներական ակումբ

Նախագիծ՝ ռոբոտներ «Maze», «Autonomous vehicle»

Նպատակը պատրաստվել ու մասնակցել ռոբոտաշինության բնագավառում հեղինակավոր միջազգային մրցույթներին՝ այս ոլորտում հնչեցնելով և բարձր պահելով Հայաստանի անունը։

Ինժեներական ակումբը ԱՄՆ-ում կայացած «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2018»-ում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը, ինչպես նաև արժանացավ մրցույթի գլխավոր հովանավոր «Հոնդա» ընկերության՝ նորարարության համար տրվող միանգամից երկու հատուկ մրցանակի, ինչը եզակի դեպք է մրցույթի պատմության մեջ։

Ակումբի անդամներ՝ Ասպետ Դավուդի, Հայկ Արաբյան, Սերգեյ Սուրենյան, Շանթ Սարգսյան, Խորեն Գրիգորյան, Հայկ Քասարջյան, Վահե Ղարագյոզյան, Գոռ Արշակյան, Դանիել Մարգարյան, Էդուարդ Պետրոսյան, Նարեկ Օքրոյան, Սամվել Դարբինյան, Սուրեն Արզումանյան

Ղեկավար՝ Վազգեն Գաբրիելյան

«Ռոքեստր» երաժշտախումբ

Նախագիծ՝ «Կանչ նախնյաց»

Նպատակը ստեղծել հայկական ժողովրդական երգերի ժամանակակից մշակումներ ու տարածել երիտասարդության մեջ՝ համատեղելով աշակերտների կողմից թե՛ կրթական և թե՛ ստեղծագործական բաղադրիչների կիրառումն իրենց գործում

Ակումբի անդամներ՝ Արման Մնացականյան, Դանիել Մարգարյան, Դավիթ Արսենյան, Էրիկ Ալոյան, Թալին Սաղդասարյան, Հայկ Մարդանյան, Նանե Գրիգորյան, Նանե Մուրադյան, Վիլեն Կարապետյան, Վիկտորյա Ներսիսյան, Տաթևիկ Մարտիրոսյան, Տաթևիկ Շահնազարյան

Ղեկավար՝ Վահագն Պապայան

Հատվածներ երաժշտախմբի հաշվետու համերգից՝ 1, 2, 3, 4

Ներդրողների ակումբ

Նախագիծ՝ «Ներդրումային խորհրդատվություն»

Նպատակը ակումբների բիզնես գործառույթը համակարգել, ուսումնասիրելով բոլոր ակումբների գաղափարներն ու նախագծերը՝ մշակել ներդրումային քաղաքականություն և աջակցել ակումբներին մասնակցելու միջազգային մրցույթներին

Ակումբի անդամներ՝ Անի Գոմցյան, Աննա Աբրահամյան, Աշոտ Լաչինյան, Հակոբ Ջանեցյան, Յանա Յանիկյան, Նաիրա Արշակյան, Ռուզաննա Հարությունյան, Սառա Կոստանդյան, Սոնա Մարկոսյան

Ղեկավար՝ Նարեկ Ղազարյան

«Գիտալաբ» ակումբ

Նախագիծ՝ «Գիտության թանգարան»

Նպատակը ֆիզիկա առարկան դարձնել ավելի մատչելի և հետաքրքրաշարժ, գիտության հանդեպ հետաքրքրություն տարածել երիտասարդության շրջանում՝ թանգարանում փորձարկելով և ցուցադրելով գիտության հայտնի և անհայտ կողմերը, ցուցադրել գիտական փորձեր, որոնք բացահայտում են գիտությունը որպես կյանքի հետաքրքիր բաղադրիչ, այլ ոչ թե որպես բարդ և անհասանելի ոլորտ

Ակումբի անդամներ՝ Արամ Ազատյան, Արինա Սահակյան, Գայանե Գաբրիելյան, Եվա Ավալյանց, Եվգենիա Հարությունյան, Էրիկ Ալոյան, Կարեն Մնացականյան, Ռուբեն Բադալյան, Տաթևիկ Արևիկյան, Տաթևիկ Ջալաթյան

Ղեկավարներ՝ Բիլոր Կուրղինյան, Լևոն Սարգսյան, Հրայր Օհանյան

Tweets by AybSchool
>