Ռոքետր ակումբ

Նախագիծ՝ From the Beginning

Նկարագրություն՝ Անհնար է պատկերացնել կյանքն առանց երաժշտության։ «Այբ» դպրոցի «Ռոքեստր» ակումբի սաները պատրաստում են համերգային ծրագիր, որի ընթացքում կներկայացնեն երաժշտական իշխող ոճերի զարգացումը վաղ միջնադարից մինչև մեր օրեր: Երգացանկը կազմվելու է տվյալ ժամանակաշրջանի գաղափարական և գեղագիտական տենդենցներն արտահայտող ստեղծագործություններից: Բացի քիչ թե շատ հանրահայտ ստեղծագործություններից, ներկայացվելու է համերգի լեյտմոտիվ-մեղեդի, որը պարբերաբար հայտնվելու է խմբի անդամների հեղինակային մշակումներով՝ տարբեր ոճերում, տարբեր գործիքավորումներով և տարբեր ժամանակաշրջաններին հատուկ գեղարվեստական հնարքների օգտագործմամբ:

Նախագծից ակնկալվող արդյունքները՝ կստեղծվի համերգային ծրագիր, որը կնկարահանվի պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից և կտարածվի տարբեր հարթակներում։ Ինչպես նաև կստեղծվեն երաժշտության առանցքային գաղափարների վերաբերյալ ուսուցողական, գիտահանրամատչելի տեսահոլովակներ, որոնք պարբերաբար կտեղադրվեն համացանցում։

Նախագծի մասնակիցները՝ Տաթև Շահնազարյան, Նանե Գրիգորյան, Արման Մնացականյան, Վիլեն Կարապետյան, Դանիել Մարգարյան, Հայկ Մարդանյան, Վիկտորյա Ներսիսյան, Ալիսա Փախչանյան, Տաթևիկ Գալստյան, Մերի Դանիելյան, Սամվել Ղուշչյան, Շուշան Դավեյան
​​​​
Ղեկավար՝ Վահագն Պապայան

Բյուջե՝ 210.000 ՀՀ դրամ

Աջակցի՛ր

Tweets by AybSchool