«Արվեստանոց» ակումբ

Նախագիծ՝ տեսողական պոեզիա

Նկարագրություն` Ինչ անել, որ երիտասարդները (և ոչ միայն) սկսեն կարդալ հայ ժամանակակից պոեզիան և սիրեն ընթերցանությունը․ հենց այս հարցն է իր առջև դրել «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբը։ Թիմը խնդրիր է դնում տարածել և հանրահռչակել հայ ժամանակակից բանաստեղծությունները: Ակումբի անդամները կստեղծեն հետաքրքիր, յուրահատուկ նկարազարդումներ ընտրված ժամանակակից բանաստեղծների լավագույն ստեղտագործությունների համար, որն իր հերթին կնպաստի ժամանակակից մշակույթի նորովի ընկալմանը։

Արդյունքում կունենանք հայ ժամանակակից պոեզիայի վիզուալիզացիա` նկարազարդում։ Պլանավորվում է նկարազարդ գրքույկների հավաքածուի տպագրություն, պոեզիայի երեկոյի կազմակերպում, ինչպես նաև՝ տպագրված հավաքածուի շնորհանդես:

Ղեկավար՝ Մարի Ադամյան

Բյուջե՝ 800․000 ՀՀ դրամ​​​​​​

Աջակցիր

Tweets by AybSchool