«Ֆ8» լուսանկարչական ակումբ

1․ Նախագիծ՝ Հայուհի

Նկարագրություն՝ Գենդերային խտրականության խնդիրը շարունակում է ակտուալ մնալ Հայաստանում։ Դա են վկայում նաև բազմաթիվ տեղական և միջազգային հետազոտությունները, որոնց համաձայն ՀՀ-ում կանայք շարունակում են տղամարդկանցից քիչ վարձատրվել (տարբերությունը 30%-ից ավելի է), ավելի քիչ են ներգրավված քաղաքականության մեջ և շատ ավելի քիչ՝ ղեկավար պաշտոններում։ F8 ակումբի «Հայուհին» նախագծի նպատակն է ուսումնասիրել կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության հանդեպ երիտասարդության վերաբերմունքը: Ստեղծել այն մարդկանց ֆոտոպատմությունները, որոնք ձգտում են կոտրել հայկական իրականության մեջ գործող կարծրատիպերը: Ցույց տալ այն աղջիկների պամությունը, որոնք նոր են սկսում իրենց ճանապարհը դեպի մեծ կյանք, և նրանցը, որոնք արդեն հասել են բարձունքի:

Նախագծի արդյունքում թիմը կփորձի ցուցահանդեսի միջոցով կոտրել ընդունված կարծրատիպերը, հակասել դրանց: Ցույց տալ, որ կինը կարող է անել շատ ավելին քան իրենից ակնկալում են:

Ղեկավար՝ Արեգ Բալայան

Բյուջե՝ 330․000 ՀՀ դրամ


2.Նախագիծ՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոն

Նկարագրություն՝ Ստեփանակերտում կա ընդամենը մեկ թատրոն՝ այն էլ սարսափելի վատթար շենքային պայմաններով։ Սակայն քանի՞ հոգի գիտի այդ մասին ստեփանակերտից դուրս։ F8-ը նպատակ է դրել լուսանկարների ու ֆոտոպատմությունների միջոցով բարձրացնել ավիրված թատրոնի խնդիրը։

Նախագծի արդյունքում` Վահրամ Փափազյանի անվան ավիրված թատրոնի վատթար վիճակի մասին լայն հանրության իրազեկում։

Ղեկավար՝ Արեգ Բալայան

Բյուջե՝ 1.330.000 ՀՀ դրամ

3. Նախագիծ՝ Street Art

Նկարագրություն՝ էլ ի՞նչ ժամանակակից արվեստ, առանց Street Art: Մենք լուսանկարենք արտիստների առօրյան՝ ներառյալ ստեղծագործական գործընթացը:

Նախագծից ակնկալվող արդյունքները՝ շ ծանոթացում ոլորտի հետ, աշխատանքների լուսաբանում, արտիստների կյանքի մեկ օրվա լուսաբանում։

Ղեկավար՝ Արեգ Բալայան

Բյուջե՝ 100․000 ՀՀ դրամ

Ակումբի նախորդ տարվա գործունեությանը ծանոթացեք այստեղ։

Աջակցի՛ր

Tweets by AybSchool