Mobistudio ակումբ

1.Նախագիծ՝ AYB-News


Նկարագրությունը։ Եթե տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես։ Սա գիտակցում են նաև «Այբ» դպրոցի աշակերտները, որոնք կպատրաստեն «Այբ Նյուզ» ամենամսյա լրատվական թողարկումները։ Դրանք արվելու են «Այբ»-ի աշակերտների ուժերով, հիմնականում օգտագործելով սմարթֆոններ և այլ տեխնիկա, նախատեսված սմարթֆոնով նկարահանման համար: Նախատեսվում է նաև յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել մեկ տեսահոլովակ «առանց մեկնաբանության»․ NO COMMENT

Նախագծից ակնկալվող արդյունքները։ Մոբի ստուդիոն պրակտիկորեն հիմք կդնի հետագա տարիներին ձևավորվող փոքրիկ մոբայլ հեռուստաստուդիայի, իսկ ակումբի հետագա անդամները կդառնան այդ հեռուստատեսության առաջնամարտիկները: Համապատասխան ներդրումների պարագայում կարելի է ավելի արագ զարգացում ապահովել:

2.Նախագիծ՝ 4+1:

Նկարագրություն՝ Հիշենք և մեծարենք մեր մեծերին։ Մոբի ստուդիոյի աշակերտները յուրովի հարգանքի տուրք կմատուցեն 4 հայ մեծանուն գործչի։ Նրանք թանգարաններում պահվում են որոշակի լուսանկարներ, որոնք հիմնականում անմխիթար վիճակում են, առանց հատուկ պահպանման պայմանների: Այբեցիները տվյալ թանգարանների և այլ աղբյուրներից օգտվելով կստեղծեն թվային պատկերասրահ-ալբոմ ու կնվիրեն թանգարանին:

Նախագծից ակնկալվող արդյունքները՝ 4+1 նախագծի արդյունքում ստեղծված թվային պատկերասրահն ու թվայնացված լուսանկարներով պատրաստված մեծ նկարը կտրամադրվեն «Այբ»-ի անունից թանգարաններին, ապահովելով դրանց համար լրացուցիչ եկամտի աղբյուրներ։

3.Նախագիծ՝ Ֆլորա և Ֆաունա

Նկարագրություն՝ Վերը նշված երկու նախագծերը որակով իրականացնելու համար պետք է ձեռք բերել սմարթֆոնն օգտագործելու բավականին լուրջ հմտություններ: Դա հենց այնպես չպետք է անցնի: Ուսումնական պրոցեսի ընթացքում այբեցիները կնկարեն բազում լուսանկարներ ու տեսահոլովակներ, իսկ դրանցից լավագույնները թվային ցուցահանդեսի ձևաչափով կցուցադրվեն: Տրվել է նաև թեմատիկ ուղղվածություն՝ «Այբ»-ի ու շրջակա միջավայրի ֆլորա և ֆաունա։


Ղեկավար՝ Էրիկ Անթառանյան

Բյուջե՝ 450,000 ՀՀ դրամ

Աջակցի՛ր

Tweets by AybSchool