Կանաչ քիմիա ակումբ

1.Նախագիծ՝ «Այբպլաստ»

Նկարագրություն՝ «Այբպլաստ» նախագծի նպատակը շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի էկոլոգիապես մաքուր փոխարինողներ ստանալն է՝ քիմիայի գիտելիքների կիրառմամբ։ Աշակերտները հետազոտել են և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։

Ի դեպ, այս նախագծով «Կանաչ քիմիա» ակումբն արդեն հաղթել է «100 գաղափար Հայաստանի համար», Diamond Challenge Armenia և Գյոթեի ինստիտուտի կողմից կազմակերպվող բնապահպանական ամենամյա «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթներում։

Նախագծից ակնկալվող արդյունքները։ Բնական միջավայրում քայքավող տոպրակների արտադրություն: Այս տարվա համար հիմնական շետադրումը դրվելու է տեխնոլոգիայի մշակման և սարքի նախագծման վրա:

Բյուջե՝ 150․000 ՀՀ դրամ

2.Նախագիծ՝ Հայաստանի բույրեր

Նկարագրությունը՝ Ժամանակակից աշխարհում մենք ստիպված ենք ամեն օր շփվել քիմիական ծագմամբ ու բաղադրությամբ մաքրող ու խնամքի միջոցների հետ։ Սակայն գաղտնիք չէ, որ դրանք չափազանց վտանգավոր են մեր մաշկի և առողջության համար, իսկ չարաշահումը կարող է ծյրահեղ վատ հետևանքներ ունենալ։ Դա է նաև պատճառը, որ «Կանաչ քիմիա» ակումբն իր առջև նպատակ է դրել բացառապես բնական հումքով, հին հայկական բաղադրատոմսերով պատրաստված բույրերով օժտված օճառեր ստանալ՝ մաշկի խնամքի տարբեր նպատակների համար կիրառելի:

Նախագծից ակնկալվող արդյունքները՝ Պատրաստի արտադրանքի (օճառների խմբաքանակի ստացում) և վաճառքի կազմակերպում:

Ղեկավարներ՝ Լևոն Սարգսյան, Լիլիթ Համբարձումյան

Բյուջե՝ 80․000 ՀՀ դրամ

Ակումբի նախորդ տարվա գործունեությանը ծանոթացեք այստեղ։

Աջակցի՛ր

Tweets by AybSchool