Փաստաթղթերի ընդունում

Դիմորդները պետք է իրենց դիմումները ներկայացնեն «Այբ» ավագ դպրոց 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին: Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը կներկայացվի ավելի ուշ:

Դիմորդները «Այբ» դպրոցի կայքից լրացնում և ուղարկում են «Այբ» դպրոց ընդունելության, որը հասանելի կլինի մարտի 1-ից: Այնուհետև նույն դիմումը տպված և դիմորդի ու ծնող(ներ)ի կողմից ստորագրված և կից փաստաթղթերը ներկայացվում են դպրոց՝ Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեով:

 

Առանց էլեկտրոնային դիմումի տպագիր դիմումն անվավեր է:

Առանց տպագիր դիմումի և կից փաստաթղթերի էլեկտրոնային դիմումն անվավեր է:

 

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

  1. 3×4 մեկ լուսանկար՝ անձնագրային լուսանկարի ձևաչափով,
  2. ծննդյան վկայականի պատճենը, 
  3. 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի և 2016-2017 ուսումնական տարվա գնահատականների ամփոփաթերթիկների պատճենները,
  4. առկայության դեպքում՝ անգլերենի գիտելիքը հիմնավորող փաստաթուղթը*, դիպլոմների, հավաստագրերի, պատվոգրերի, գովասանագրերի, վկայականների, շնորհակալագրերի կամ այլ համանման փաստաթղթերի պատճենները,
  5. ծնողների անձնագրերի պատճենները:

Գնահատականների ամփոփաթերթիկը լրացուցիչ տեղեկություններ է հաղորդում դիմորդի մասին, սակայն չի տալիս նրան որևէ առավելություն: Ընդունող հանձնաժողովը հաշվի է առնում դիմորդների ներկայացրած այլ փաստաթղթերը, սակայն դրանց հիման վրա որևէ որոշում չի կայացնում:

Էլեկտրոնային դիմումները լրացվում և ուղարկվում են առցանց: Տպագիր դիմումը ներկայացնելիս դիմորդը ստանում է իր անհատական ծածկագրով և լուսանկարով թերթիկ, որում նշված են քննությունների օրերը, ժամերը, անցկացման վայրը: Թերթիկների վրա գտնվող ծածկագրերով կատարվում է դիմորդների գրանցում քննությունների օրերին:

Դիմումների մեջ առկա են համապատասխան ուսումնական տարվա ուսման արժեքի, պայմանագրերի կնքման և վճարումների կատարման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկություններ: Դիմումը ստորագրելով՝ դիմորդի օրինական ներկայացուցիչը հավաստում է, որ տեղյակ է այդ պայմաններին և համաձայն է դրանց:

Ընդունելությանը մասնակցելու հնարավորություն ունենում են միայն այն դիմորդները, որոնց ծնողները ներկա են եղել բաց դռների միջոցառմանը (համապատասխան նշումն առկա է դիմումի ձևում) ։

Դիմորդը և նրա օրինական ներկայացուցիչը պատասխանատվություն են կրում դիմումի ձևում ներկայացված ցանկացած տեղեկության համար: Դպրոցում ուսումնառության ժամանակ ցանկացած պահի, եթե պարզվի, որ դիմումի ձևում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, դպրոցը կարող է խզել «Ուսումնառության մասին» պայմանագիրը և դադարեցնել աշակերտի ուսումը դպրոցում:

 

* Եթե դիմորդն ունի անգլերենի իմացության B1 մակարդակը հաստատող փաստաթուղթ, որը ստացվել է ընդունելության քննություններին նախորդող վեց ամիսների ընթացքում: Նշված մակարդակը համարժեք է միջազգային Cambridge ESOL PET 70 և բարձր, IBT 57 և բարձր կամ IELTS 3.5 և բարձր, TOEFL JUNIOR 785 և բարձր քննությունների նիշերին:

 

Tweets by AybSchool