Ընդունելություն «Այբ» ավագ դպրոց 2024-2025 ուստարի

Մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունն «Այբ» ավագ դպրոցում: Ընդունելությանը մասնակցելու առաջին պարտադիր քայլը բաց դռների միջոցառմանը մասնակցելն է:

Բոլոր դիմորդների և նրանց ծնողների համար բաց դռների միջոցառումներին գրանցվելն ու մասնակցելը ՊԱՐՏԱԴԻՐ է:

Ընտրիր բաց դռների քեզ հարմար օրն ու գրանցվիր:

Բաց դռների միջոցառման ժամանակ «Այբ»-ի տնօրենները և ուսուցչական թիմը՝

  • կներկայացնեն դպրոցի կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, որի հավաստագիրը ճանաչում են աշխարհի 21 երկրի 171 համալսարաններ,
  • կբացատրեն ընդունելության կարգը, որի քայլաշարին կարող ես ծանոթանալ մեր կայքում,
  • կպատասխանեն ծնողների և դիմորդների հարցերին:

Նախատեսված է նաև շրջայց դպրոցում. դրա ընթացքում հենց ավագ դպրոցի աշակերտները կպատմեն դպրոցի կյանքի ու ուսումնական գործընթացի մասին:

Մինչ այդ «Այբ»-ի մասին ավելին կարող ես կարդալ այստեղ:

Իսկ ընդունելությանն առնչվող բոլոր հարցերը կարող ես ուղղել՝ գրելով [email protected] հասցեին կամ զանգելով 093 654598 հեռախոսահամարով:

Հաջողության ճանապարհն ունի սկիզբ:

Արի՛ «Այբ»։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>