Ինժեներական ակումբ

Տեխնոլոգիաները մեր օրերում զարգանում են ակնթարթային արագությամբ: «Այբ» ավագ դպրոցի «Ֆաբլաբ» ինժեներական ակումբն օգնում է դպրոցին ու աշակերտներին քայլելու տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, թույլ տալիս աշակերտներին ծանոթանալ վերջին սարքերին ու սարքավորումներին, ստեղծել ռոբոտներ, որոնք լուծում են ժամանակակից խնդիրներ, և զարգացնել բազմաթիվ հմտություններ:

Խումբն արդեն ունի 5 տարվա պատմություն, որի ընթացքում հասցրել է կառուցել զանազան ռոբոտներ, մասնակցել տարբեր մրցույթների ու հաջողություններ գրանցել: Նախագծերի իրականացման ընթացքում աշակերտները հաղթահարում են բազմաթիվ դժվարություններ, ձեռք բերում նոր գիտելիքներ ոչ միայն տեխնոլոգիայի, այլև բնագիտական ու ճշգրիտ առարկաների ոլորտներում:

Խումբն ունի 10 անդամ՝ վեց 11-րդ դասարանցի, երեք 12-րդ դասարանցի և մեկ շրջանավարտ (ակումբի ղեկավարի օգնական): Սպասումներով լի տարի է սպասվում…

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>