Film Factory ակումբ

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Թաքնված գանձերի հետքերով» ակումբի գործունեության նպատակը հայկական մշակույթի գանձերի բացահայտումը, վերհանումը և հանրահռչակուﬓ է։ Նախագիծը ﬕտված է կրթելու դպրոցականներին՝ բացահայտելու հայկական մշակութային գանձերը, ճանաչելու ժողովրդական արվեստները, ծանոթանալու հայկական ավանդույթներին ու սովորույթներին։ Աշակերտները նախագծի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն արտահայտում են ֆիլﬔրի և տեսողական նախագծերի ﬕջոցով։ Դասընթացի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվում ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչը հնարավորություն է տալիս աշակերտներին առավել հստակ պատկերացնելու արվեստի նմուշները հանրությանը ներկայացնելու բարդությունները։ Այցերը հնարավորություն են տալիս նաև մանրամասն ծանոթանալու ֆիլմ նկարահանելու յուրաքանչյուր փուլին։

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>