Վերապատրաստում ԱԲ ուսուցիչների համար

Օգոստոսի 26-28-ն «Այբ» կրթական հիմնադրամն «Այբ» դպրոցի հետ համատեղ առցանց և առկա եղանակներով կանցկացնի Արարատյան բակալավրիատի դպրոցների բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) ուսուցիչների և լաբորանտների համար լաբորատոր գործնական դասեր վարելու ինտենսիվ վերապատրաստում:

Վերապատրաստումը հնարավորություն կտա պետությունից ստացված նոր լաբորատոր սարքավորումներն առավել արդյունավետ կիրառել և դրանով բարձրացնել ինչպես դասավանդման, այնպես էլ այդ առարկաները սովորելու մոտիվացիան և արդյունավետությունը:

ԱԲ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մեկական ուսուցչի ամեն առարկայից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) և մեկ լաբորանտի։

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>