SAT-ն (Էս Էյ Թի) ԱՄՆ քոլեջների և համալսարանների մեծ մասում ընդունելության քննության ժամանակ կիրառվող թեստ է, որը 2024 թվականից անցկացվում է միայն թվային ձևաչափով։ Աշակերտները կարող են օգտագործել իրենց անձնական նոթբուքը կամ պլանշետը (Windows, Mac, iPad կամ դպրոցի տրամադրած Chromebook), եթե այն համապատասխանում է ԱՄՆ Քոլեջի խորհրդի (College Board) տեխնիկական պահանջներին։ SAT քննությունն անցկացվում է Քոլեջի խորհրդի տրամադրած թեստավորման հարթակի միջոցով՝ Bluebook հավելվածում, որը քննությունից առաջ պետք է ներբեռնվի և տեղադրվի սարքավորման մեջ։ Եթե աշակերտը չունի համապատասխան սարքավորում, կարող է դիմել Քոլեջի խորհրդին՝ քննության օրվա համար սարք ստանալու համար։ Այստեղ կարող եք ծանոթանալ սարքի տրամադրման հետ կապված մանրամասներին։
SAT-ն նպատակ ունի ստուգելու ավագ դպրոցի աշակերտի՝ քոլեջին պատրաստ լինելու աստիճանը և քոլեջներին տրամադրելու տվյալների մեկ ընդհանուր ձև՝ բոլոր դիմորդների գիտելիքները համեմատելու համար։
SAT-ի տևողություն | 2 ժամ 14 րոպե |
SAT-ի բաժիններ |
|
SAT-ի վճար | Հայաստանի համար՝ $109 |
EBRW - 200-800 |
SAT ձևաչափը ներառում է բազմակի ընտրությամբ 98 հարցեր։
SAT-ի յուրաքանչյուր բաժին բաղկացած է 2 մոդուլից, որոնց միջև նախատեսված է 10 րոպե ընդմիջում։ Ստորև բերված աղյուսակն ավելի լավ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ է ներառում SAT-ի յուրաքանչյուր բաժին։
Վերլուծական ընթերցանություն և գրավոր խոսք |
|
Մաթեմատիկա |
|
SAT-ի համար գրանցվելը շատ հեշտ է։ Ինչպես քննությունների մեծ մասի դեպքում, SAT-ի համար նույնպես պետք է գրանցվել առցանց։
Պաշտոնական SAT Practice կայքը կօգնի Ձեզ պատրաստվելու SAT թեստին։
Ստուգեք Քոլեջի խորհրդի կայքում զետեղված տեղեկությունը հետևյալի վերաբերյալ.
Մեր քննական կենտրոնը՝ «Այբ» դպրոցը (դասիչ՝ 60465), գտնվում է Երևանում՝ Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեում։ Խնդրում ենք մուտքի մոտ դիմել անվտանգության աշխատակիցներին՝ Ձեր քննական սենյակը գտնելու համար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ քննական կենտրոնում հոսանքին հասանելի կետերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք համակարգիչները նախապես լիցքավորել։