«Այբ» միջին դպրոց

Նպատակները

  • աշակերտին հաղորդակից դարձնելով ազգային և համամարդկային արժեքներին՝ խթանել քաղաքացիական ինքնագիտակցության կայացումը.
  • ապահովել աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացման շարունակականությունը.
  • ներդաշնակեցնելով ճանաչողության և գործունեության գործընթացները՝ զանազանեցնել մտագործունեության կազմակերպման ոլորտներն ու ձևաչափերը, համալրել օգտագործվող գործիքակազմը.
  • ուսումնական գործընթացում ամրագրել գիտելիքի և հմտությունների փոխկապակցվածությունը և դրանք գործնականորեն կիրառելու կարողությունների կարևորությունը:

Ընդունելություն

«Այբ» դպրոցի 5-ից 9-րդ դասարաններում հիմնական ընդունելություն չի կատարվում։ 5-9-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կազմակերպվում է մրցութային ընդունելություն։ Այն, սովորաբար, անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։

Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի համալրման նպատակով իրականացվող մոտակա ընդունելության մասին դպրոցը կտեղեկացնի Ձեզ էլ․ փոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:

5-9-րդ դասարանների թափուր տեղերի համալրման համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կատարվում են դպրոցի միևնույն դասարանների կիսամյակային կամ տարեկան ստուգումներին համապատասխան

5-ից 7-րդ դասարան

8-րդ դասարան

9-րդ դասարան *

Մայրենի

Հայոց լեզու

Հայոց լեզու

Մաթեմատիկա

Հանրահաշիվ և երկրաչափություն

Հանրահաշիվ և երկրաչափություն

Անգլերեն

Անգլերեն

Անգլերեն

Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն)

Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն)

Հայոց պատմություն

* դիմորդը հանձնում է այն դասարանի քննությունները, որի համար դիմում է։

Ընդունելության քննություններից բացի` բոլոր դիմորդները և ծնողներն անցնում են հարցազրույցի փուլով:

Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ԸՀ-ի որոշմամբ` ընդունելության քննությունների, ինչպես նաև դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:

Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Եթե դիմումը ներկայացնելիս պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաներն ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։

Դիմորդները և ծնողները էլեկտրոնային փոստով տեղեկացվում են կոնկրետ ընդունելության ժամանակացույցի մասին, ինչպես նաև ստանում են տեղեկատվություն յուրաքանչյուր առարկայի քննական թեմաների վերաբերյալ։

Ուսման արժեք

2024-2025 ուսումնական տարվա վճարը 1-9-րդ դասարան ընդունված բոլոր նոր աշակերտների համար կկազմի 3,750,000 ՀՀ դրամ, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։ Դպրոցից տուն և տանից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը կկազմի 295,800 ՀՀ դրամ՝ մեկ ուսումնական տարվա համար։

Ուսման արժեքը կարող է վերանայվել դպրոցի ՀԽ-ի որոշմամբ հաջորդ ուսումնական տարիների համար։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել դպրոցի ֆինանսական բաժին։

Ուսման արժեքը ներառում է՝

  • հիմնական դասապրոցեսը,
  • խորացված պարապմունքները,
  • ընտրովի դասընթացները,
  • լրացուցիչ պարապմունքները,
  • օլիմպիական խմբակները,
  • երկանգամյա սնունդը (նախաճաշ, ճաշ),
  • դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

Բաց դռների օրեր

Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որոնց ընթացքում «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցի ծրագիրը և պատասխանում ներկաների հարցերին: Միջոցառումները կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար՝ նախնական գրանցումով: Բոլոր դիմորդների ծնողների համար բաց դռներին մասնակցությունը պարտադիր է։ Նախատեսված է կարճ շրջայց դպրոցով (երեխաների հյուրընկալ թիմի ուղեկցությամբ), այնուհետև՝ ամփոփ ներկայացում դպրոցի դահլիճում:

Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության քննություններին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում:

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>