Made in Armenia. համերգ-շնորհանդես

Ցանկանո՞ւմ եք նորովի բացահայտել հայկական ռոքը՝ պատմությունը, առանձնահատկությունները, ներկան։ «Այբ» դպրոցում գործող նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբը, համագործակցելով Հայկական ռոք ասոցիացիայի հետ, ձեռնամուխ է եղել հայկական ռոքի մասին կայքի ստեղծման աշխատանքներին։ Կայքում տեղ են գտել հայտնի երաժշտախմբերի ստեղծման պատմություններն ու նրանց ստեղծագործությունները։

«Made in Armenia» («Պատրաստված է Հայաստանում») նախագծի ամփոփումը համերգ-շնորհանդեսով տեղի կունենա հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (Սայաթ-Նովա 4)։

Մուտքավճարը` 1000, 2000 և 3000 ՀՀ դրամ։

Տոմսեր կարող եք գնել այստեղից՝

Սիրով սպասում ենք բոլորին։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>