«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ «Վեմ» ռադիոյի տաղավարում

«Վեմ» ռադիոյի «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի փետրվարյան վերջին հաղորդման հյուրը «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն էր։ Հաղորդավար Վարդան սարկավագ Ասլանյանի հետ նրա զրույցի թեման ազգային կրթական համակարգն է։

Քննարկումը ծավալվում է հետևյալ ենթաթեմաների շուրջ.

  • հայ կրթական համակարգի պատմական ակնարկ,
  • հետխորհրդային շրջանի զարգացումներ,
  • միջազգային կրթական փորձի կիրառմամբ ինքնուրույն կրթական համակարգի ստեղծում,
  • կենսունակ կրթական մոդելների մշակումն ու հեռահար պլանի հետևողական իրագործումը,
  • հանրակրթության արժեքային բաղադրիչը,
  • անկախ դպրոցների առաջարկած այլընտրանքը պետական կրթական համակարգին։

Tweets by AybSchool
>