Բաց դռների օրեր

Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որոնց ժամանակ «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցի կրթական ծրագիրը և պատասխանում ներկաների հարցերին: Բոլոր հյուրերի համար կազմակերպվում է նաև շրջայց դպրոցում: Հանդիպումները կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար:

Բաց դռները կազմակերպվում են չորեքշաբթի օրերին։

Բոլոր դիմորդների ծնողների համար բաց դռներին մասնակցությունը պարտադիր է։ Եթե դիմումի ներկայացման ժամանակ պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։

Բաց դռների միջոցառումներին մասնակցության համար գրանցումը պարտադիր է ⇒

Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության քննություններին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում: Բաց դռների օրերի ամսաթվերը կարող եք տեսնել գրանցման բաժնում:

«Այբ» դպրոց Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան

Էլ.փոստ: admissions@aybschool.am

Հեռախոս: +374 (94) 546498

Կայքեր: www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am

Tweets by AybSchool