«Այբ» դպրոցը՝ ԵԵՊ 89-րդ միջազգային գագաթնաժողովի գլխավոր գործընկեր

«Այբ» դպրոցը 2019 թվականի մարտի 10-ից 13-ը կհյուրընկալի Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ միջազգային գագաթնաժողովը՝ «Երևան 2019»-ը՝ մեկ հարկի տակ հավաքելով Եվրոպայի 40 երկրից շուրջ 300 երիտասարդի։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Այբ» դպրոցը գագաթնաժողովի գլխավոր գործընկերն է։

«Երևան 2019»-ը կանցկացվի մարտի 9-ից 17-ը և կլինի մինչև այսօր Հայաստանում կազմակերպված ամենամեծ միջազգային երիտասարդական կոնֆերանսը։ Գագաթնաժողովի շրջանակում երիտասարդ առաջնորդները կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ երկրների դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Անչափ ուրախ ենք, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվելու է Երևանում։ Սա հիանալի հնարավորություն է Եվրոպայի երիտասարդության համար՝ Հայաստանին ծանոթանալու և այստեղի երիտասարդության հետ ամուր կապեր հիմնելու»,- ասել է Եվրոպական երիտասարդական պառլամենտի գործադիր տնօրեն Լուկաս Ֆենդելը։

Գագաթնաժողովի խորագիրն է՝ «Հաղթահարելով գլոբալ մարտահրավերները միասին»։ Եվրոպայի առաջադեմ կրթական հաստատությունների՝ Հայաստան ժամանած ուսանողներն այս թեմայի շուրջ քննարկումներ կանցկացնեն համապատասխան հանձնաժողովներում։ Քննարկուﬓերի փուլից հետո մասնակիցների առաջարկած բանաձևերը կներկայացվեն Եվրոպական երիտասարդական պառլաﬔնտի՝ Բեռլինում գտնվող գրասենյակ, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր մարﬕնների:

Քննարկումներին մասնակցելուց բացի՝ հյուրերը կծանոթանան հայկական մշակույթին ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև հայաստանցի պատվիրակների հետ փորձի փոխանակման ﬕջոցով փոխադարձ կերպով կզարգացնեն ﬕջմշակութային հաղորդակցության իրենց հմտությունները:

Tweets by AybSchool