Եվրոպական լեզուների օր․ «Դասականները հնչում են բնագրի լեզվով»

Սեպտեմբերի 26-ին` Եվրոպական լեզուների օրը, «Այբ»-ում  ամենամյա միջոցառում է՝ նվիրված այդ տոնին։

Այս տարվա միջոցառման խորագիրն էր՝ «Դասականները հնչում են բնագրի լեզվով»։ «Այբ»-ի՝ օտար լեզուների ավագ ուսուցչուհի Գայանե Մարկոսյանը, որը լեզուների օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչն է, բացման խոսքում նշեց, որ թեպետ միջոցառումն ամենամյա է, սակայն ամեն տարի պետք է նշվի յուրահատուկ ձևով։ Բացման խոսքին հաջորդեց բուն միջոցառումը։

Բանաստեղծություններն արտասանվում էին հայերենով և «Այբ»-ում դասավանդվող 5 եվրոպական լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն։ Աշակերտները բնագրերով արտասանեցին բանաստեղծություններ  Պուշկինից, Գյոթեից, Հայնեից, Պարույր Սևակից և այլ դասական եվրոպական գրողներից։

Վերջում Գայանե Մարկոսյանը խոստացավ, որ ուղիղ մեկ տարի հետո կրկին հանդիպելու են, և աշակերտներին խորհուրդ տվեց արդեն իսկ մտածել, թե ինչպես են հաջորդ տարի նշելու միջոցառումը։

 

Վահե Դաբաղյան

11-րդ դասարան

 

Tweets by AybSchool