«Այբ» ավագ դպրոցի ընդունելություն 2019-2020․ մեկնարկում են բաց դռների օրերը

«Այբ» ավագ դպրոցում ընդունելության մեկնարկին ընդառաջ դեկտեմբերի 4-ից՝ շաբաթական 1 անգամ, հատուկ դիմորդների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն բաց դռների օրեր։

Դրանց ժամանակ «Այբ»-ի թիմը կներկայացնի դպրոցի կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ընդունելության կարգը և կպատասխանի ներկաների հարցերին: Նախատեսված է նաև կարճ շրջայց դպրոցում:

Բոլոր դիմորդների և նրանց ծնողների համար բաց դռների միջոցառումներին մասնակցությունը պարտադիր է։

Դրանք կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար:

Միջոցառումներին մասնակցության համար նախնական գրանցումը ևս պարտադիր է․ այն հասանելի է հետևյալ հղումով։

Tweets by AybSchool