Բաց դռների օրեր


Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որոնց ժամանակ «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցի կրթական ծրագիրը և պատասխանում ներկաների հարցերին: Ծրագրում՝ շրջայց դպրոցով, ծանոթացում «Այբ» դպրոցի սկզբունքներին և գաղափարին, ընդունելության գործընթացի ներկայացում։

Հանդիպումները կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար:

Միջոցառումը տևում է միջինում 2,5 ժամ։

Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության քննություններին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում:

Բաց դռներին մասնակցության գրանցում

2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար բաց դռների օրերի ամսաթվերն ընդունելության ժամանակացույցի հաստատմանը զուգահեռ կտեղադրվեն գրանցման բաժնում: Բաց դռներն անցկացվելու են առցանց, Zoom հարթակում։ Նախնական գրանցումը պարտադիր է:

Բոլոր դիմորդների ծնողների համար բաց դռներին մասնակցությունը պարտադիր է։ Եթե դիմումի ներկայացման ժամանակ պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա դիմորդին չի թույլատրվում մասնակցել ընդունելության հաջորդ փուլերին։

«Այբ» դպրոց

Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան

Էլ.փոստ: [email protected]

Հեռախոս: +374 93 654598

Կայքեր: www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am

Tweets by AybSchool
>