2012 թվականից աշխատում է «Այբ» դպրոցում որպես պատմության ուսուցիչ և 2018 թվականից ղեկավարում «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախումբը։
2015-2017 թթ. Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում վերապատրաստվել է «Այբ» կրթական հիմնադրամի և Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետների կողմից՝ ստանալով խորացված հմտություններով ուսուցչի որակավորում։
2016-2018 թթ. եղել է ԿԳԱԾ-ի փորձագետ-վերապատրաստող։
2021 թվականից ներգրավված է Տավուշի մարզի դպրոցներում ԲՏՃՄ առարկաներում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագրում և Դպրոցների ղեկավար կազմի կարողությունների զարգացման ծրագրում՝ որպես մանկավարժական բաղադրիչի փորձագետ-վերապատրաստող, մենտոր։
1997 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1999 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրան։
2011 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (թեզի թեման՝ «Գնեոս Պոմպեոս. զինվորը և պետական գործիչը (Հռոմեական հանրապետության անկման պատմությունից)»)։
1997-2000 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունում։
2000-2001 թթ. եղել է «Արտասահմանյան ներդրողների համագումար» ՀԿ-ում նախագծի ղեկավարի օգնական։
1999-2001 թթ.՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի փորձնակ-հետազոտող։
2001 թվականից առ այսօր ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս է, 2013 թվականից՝ ԵՊՀ դոցենտ։
2011-2012 թթ. մասնակցել է Fondation hardt pour l'étude de l'antiquité
classique հիմնադրամի հետազոտական դրամաշնորհային ծրագրին (Շվեյցարիա, Ժնև)։
2013 թվականից «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիրն է և փոխնախագահը։
2015 թ. փետրվարի 12-15-ը Բելգիայում մասնակցել է Պատմություն դասավանդողների եվրոպական ասոցիացիայի կազմակերպած վերապատրաստման դասընթացին (“Rethinking 1815: Teaching The Battle of Waterloo from Multiple Perspectives”)։
2016 թ.-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս է:
2020 թ․ ներգրավված է եղել ՀԱՀ «Զավեն և Սոնիա Ագյան» բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարագիտական հետազոտական կենտրոնի «Բնագիտամաթեմատիկական կրթություն հայ երիտասարդների համար» («Գիտսերունդ») ծրագրում որպես փորձագետ։
Ավելի քան մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։
Կիսվել
[[tags:1:1]]