Բարի գալուստ «Այբ»

Հաջողության ճանապարհն ունի սկիզբ

Go to welcome section Scroll mouse image

03 - Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ

04 - Հանդիպում Արսեն Ավետիսովի հետ

05 - Ուսուցչի տոն

09 - Հանդիպում հոգեբան Արման Բեգոյանի հետ

10 - Հոգեկան առողջության միջազգային օր

12 - Թարգմանչաց տոն

13 - Այբական խաղեր

17-18 - Անհատական ծնողական հանդիպումներ դասվարի և ուսուցիչների հետ (տարրական դպրոց)

19 - Նախագծային ակումբների գաղափարների ներկայացում

19 - Ինքնություն և արժեքներ

20 - Խոհարարների միջազգային օր

21-26 - Աշնանային արձակուրդ

«Այբ» դպրոց

Իմա՛ եւ արա՛

«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, առաքելությունը` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ: «Այբ» դպրոցը ծառայում է որպես յուրօրինակ լաբորատորիա....

Կարդալ ավելին


«Այբ»-ի աշակերտի նկարագրի 8 սկզբունքները

Chanachogh

Ճանաչող և արարող

Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:

«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:

Naxadzernogh

Նախաձեռնող և հավասարակշռված

Նախաձեռնողը ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Նաև յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:

Zgon

Զգոն և բաց

Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև ներքնապես ուշադիր և հավաքված: «Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններով, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:

Barexoh

Բարեխոհ և հոգատար

«Այբ»-ի աշակերտը ոչ թե պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:

Սկզբունքների նկարները՝ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի սաների


«Երաժշտաքարտեզ» համերգ. Battle of Evermore

Quotes image

«Այբ»-ում եռուզեռ է

Պատկերասրահ

Tweets by AybSchool
>