2023-2024 ուստարում «Այբ» տարրական դպրոց ընդունված մեկ աշակերտի ուսման արժեքը մեկ ուստարվա համար 3,130,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ է, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։ Դպրոցից տուն և տնից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը ներառյալ՝ 2023-2024 ուստարում «Այբ» տարրական դպրոցի ուսման արժեքը կազմում է 3,420,000 (երեք միլիոն հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ։ Ուսման արժեքը կարող է վերանայվել դպրոցի ՀԽ-ի որոշմամբ՝ հաջորդ ուսումնական տարիների համար։
«Այբ» տարրական դպրոցում ֆինանսական աջակցություն չի նախատեսվում: Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել։
Այցելե՛ք մեզ
Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» տարրական դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որտեղ «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նախատեսված է կարճ շրջայց դպրոցով, այնուհետև՝ ուսումնական ծրագրի կարճ ներկայացում: Բաց դռներին մասնակցությունը միայն գրանցումով է:
Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության գործընթացին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում:
Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները չեն կարող մասնակցել ընդունելությանը:
Կիսվել