«Քան» ակադեմիա

Հայ աշակերտներին լավագույն և մրցունակ կրթության մեկ այլ հնարավորություն ընձեռելու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամը 2017 թվականի հուլիսից ստեղծեց «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, որն էլեկտրոնային ռեսուրսների թարգմանության ու ստեղծման նախագիծ է։ Ծրագիրն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը՝ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ինչ է «Քան» ակադեմիան

«Քան» ակադեմիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին և գործում է «Համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար, ամենուր» կարգախոսի ներքո։ Եվ հենց դրանից էլ բխում է կազմակերպության առաքելությունը, այն է՝ բարելավել կրթության որակը և այն դարձնել հասանելի ամենուրեք ու ամենքին:

Ինչ է տալիս «Քան» ակադեմիան

  • Անհատականացված ուսում։ Սովորողներն առաջ են շարժվում իրենց ցանկալի արագությամբ՝ սկզբում լրացնելով բացերը և աստիճանաբար ավելի արագ սովորելով։
  • Վստահելի նյութեր։ «Քան» ակադեմիայի՝ մասնագետների կողմից մշակված վարժություններն ու դասերն ընդգրկում են մաթեմատիկան, գիտությունները և ավելին։ Դրանք մշտապես անվճար են սովորողների և ուսուցիչների համար։
  • Ուսուցիչներին աջակցելու գործիքներ։ «Քան» ակադեմիայի միջոցով ուսուցիչները կարող են բացահայտել սովորողների բացթողումները, ցուցումներ տալ և բավարարել յուրաքանչյուր սովորողի պահանջները։

«Քան» ակադեմիայի նյութերը հասանելի են 36 տարբեր լեզուներով՝ ներառյալ հայերենը։

Այցելի՛ր կայք կամ յութուբյան ալիք:

Tweets by AybSchool
>