Կրթաթոշակային համակարգ

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ» ավագ դպրոցում կիրառվում է կրթաթոշակային համակարգ՝ նպատակ ունենալով ապահովել տաղանդավոր երեխաների անկախությունը ծնողների ֆինանսական հնարավորություններից և հավասար հնարավորություններ տալ բոլոր ընդունված աշակերտներին:

«Այբ» ավագ դպրոց հիմնական ընդունելութամբ ընդունված լավագույն 25%-ի մեջ հայտնված Հայաստանի մարզերից և Արցախից մինչև 5 երեխա, անկախ դիմորդի ընտանիքի վճարունակությունից, ստանում է ամբողջական ֆինանսական աջակցություն և ապահովվում է Երևանում կեցությամբ, եթե դրա կարիքը կա: Հնարավորությունը գործում է «Այբ» ավագ դպրոցում ուսանելու բոլոր երեք տարիների համար, պայմանով, որ աշակերտը 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտում է 85 և ավելի միջին տարեկան առաջադիմությամբ:

«Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում):

Ուսման արժեք և ֆինանսական աջակցություն

Tweets by AybSchool
>