-աշակերտին հաղորդակից դարձնելով ազգային և համամարդկային արժեքներին՝ խթանել քաղաքացիական ինքնագիտակցության կայացումը.
-ապահովել աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացման շարունակականությունը.
-ներդաշնակեցնելով ճանաչողության և գործունեության գործընթացները՝ զանազանեցնել մտագործունեության կազմակերպման ոլորտներն ու ձևաչափերը, համալրել օգտագործվող գործիքակազմը.
-ուսումնական գործընթացում ամրագրել գիտելիքի և հմտությունների փոխկապակցվածությունը և դրանք գործնականորեն կիրառելու կարողությունների կարևորությունը:
«Այբ» միջին դպրոցի ուսումնական օրացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընդունելություն
«Այբ» դպրոցի 5-ից 9-րդ դասարաններում հիմնական ընդունելություն չի կատարվում։
5-8-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրինության որոշմամբ, կազմակերպվում է մրցութային ընդունելություն։ Այն սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։
9-րդ դասարանում առաջացող թափուր տեղերը չեն համալրվում։
Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի համալրման նպատակով իրականացվող մոտակա ընդունելության մասին դպրոցը կտեղեկացնի Ձեզ էլփոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:
5-8-րդ դասարանների թափուր տեղերի համալրման համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կատարվում են դպրոցի միևնույն դասարանների կիսամյակային կամ տարեկան ստուգումներին համապատասխան․
Ընդունելության քննություներից բացի` բոլոր դիմորդները և ծնողներն անցնում են հարցազրույցի փուլով:
Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ԸՀ-ի որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Եթե դիմումը ներկայացնելիս պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
Դիմորդները և ծնողները էլփոստով տեղեկացվոււմ են կոնկրետ ընդունելության ժամանակացույցի մասին, ինչպես նաև ստանում են տեղեկատվություն յուրաքանչյուր առարկայի քննական թեմաների վերաբերյալ։
Ուսման վարձը
2019-2020 ուստարում «Այբ» միջին դպրոց ընդունված մեկ աշակերտի ուսման արժեքը մեկ ուստարվա համար 2,800,000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ է, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։ Դպրոցից տուն և տանից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը ներառյալ՝ 2018-2019 ուստարում «Այբ» միջին դպրոցի ուսման արժեքը կազմում է 2,950,000 (երկու միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել դպրոցի ֆինանսական բաժին։
Ուսման արժեքը ներառում է՝
Այցելեք մեզ
Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որոնցում «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցի ծրագիրը և պատասխանում ներկաների հարցերին: Միջոցառումները կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար: Բոլոր դիմորդների ծնողների համար բաց դռներին մասնակցությունը պարտադիր է։ Նախատեսված է կարճ շրջայց դպրոցով (երեխաների հյուրընկալ թիմի ուղեկցությամբ), այնուհետև ամփոփ ներկայացում դպրոցի դահլիճում:
Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության քննություններին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում:
«Այբ» միջին դպրոց
Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան
Էլ.փոստ: welcome@aybschool.am
Հեռախոս: +(374 94) 546498,
Կայքեր: www.aybschool.am,