«Այբ» հիմնական դպրոցում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։
Այս տարվա ընդունելությունը կկատարվի ըստ հետևյալ ժամանակացույցի։
Այս պահին առկա են թափուր տեղեր 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններում։
Թափուր տեղերի համալրման նպատակով ընդունելությունը սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։ Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները, որի հիման վրա մենք ձեզ կտեղեկացնենք հետագա ընդունելությունների կազմակերպման ժամանակ: Թափուր տեղերի համալրման նպատակով իրականացվող մոտակա ընդունելության մասին դպրոցը կտեղեկացնի էլ. փոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։
Եթե դիմումը ներկայացնելիս պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
Դիմորդների ծնողները լրացնում և ուղարկում են հիմնական դպրոցի ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։ Տպագիր դիմումը՝ ներքոնշյալ փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի կողմից սահմանված ժամկետներում:
Հիմնական դպրոցում թափուր տեղերի համալրման շրջանակներում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12 000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Այն դիմորդների համար, ովքեր ընդունելության պահին ունեն «Այբ» դպրոցում սովորող քույր-եղբայր, սահմանված է 6 000 ՀՀ դրամ վճար։
5-9-րդ դասարանների թափուր տեղերի համալրման համար նախատեսված են հետևյալ քննությունները, որոնք կատարվում են դպրոցի միևնույն դասարանների կիսամյակային կամ տարեկան ստուգումներին համապատասխան
5-ից 7-րդ դասարան | 8-րդ դասարան | 9-րդ դասարան * |
Մայրենի | Հայոց լեզու | Հայոց լեզու |
Մաթեմատիկա | Հանրահաշիվ և երկրաչափություն | Հանրահաշիվ և երկրաչափություն |
Անգլերեն | Անգլերեն | Անգլերեն |
| Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) | Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) |
|
| Հայոց պատմություն |
* Դիմորդը հանձնում է այն դասարանի քննությունները, որի համար դիմում է։
Ընդունելության քննություներից բացի` բոլոր դիմորդները և ծնողներն անցնում են հարցազրույցի փուլով:
Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ԸՀ-ի որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
Հետադարձ կապ
Հասցե` Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան
Էլ. փոստ` [email protected]
Հեռախոս` +374 93 65 45 98
Կայքեր` www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am
«Այբ» միջին դպրոցի ընդունող հանձնաժողովը ձևավորվում է հոգաբարձության խորհրդի որոշման հիման վրա։
ԸՀ-ի անդամներ կարող են լինել դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենտոր-շրջանավարտների համայնքների անդամները: