«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: Այստեղ կիրառվում է կրթաթոշակային համակարգ՝ նպատակ ունենալով հավասար հնարավորություններ տալ բոլոր ընդունված աշակերտներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ը ամեն տարի ստանում է կրթաթոշակ:
Դպրոցը հիմնադրվել է 2011-ին, այն «Այբ» կրթական հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագիրն է։ «Այբ» դպրոցը լավագույն ուսումնական և դասավանդման տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների մշակման և կատարելագործման լաբորատորիա է:
Դպրոցը եռաստիճան է՝ տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ): Դպրոցում սովորում է ընդհանուր առմամբ 450-ից ավելի աշակերտ, որոնց թվում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի (ընդհանուր թվի մոտ 10%-ը) քաղաքացիներ:
«Այբ» դպրոցի ուսուցման մեթոդաբանության հիմքում ընկած է ծրագրահեն ուսուցումը: «Այբ»-ը ձգտում է ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ ցանկացած աշակերտ ներգրավված լինի տարբեր ոլորտներում իրականացվող իրական ծրագրերում՝ գործնականորեն ստուգելով ու կիրառելով իր գիտելիքները, զարգացնելով իր հաղորդակցման, թիմային աշխատանքի հմտությունները և կողմնորոշվելով հետագա մասնագիտության ընտրության հարցում։
«Այբ» դպրոցի տարբերանշան
Գունավոր | (Հայ, Eng, Рус) |
Սև-սպիտակ | (Հայ, Eng, Рус) |
Լիցենզիա
Նյութեր