«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից ժամանած դիմորդները (տե՛ս` Արտերկրից դիմորդներին):
2020-2021 ուստարվա համար ընդունելությունը կայացել է 2020 թ․ հունվար - մայիս ամիսներին առցանց ձևաչափով։ 2021-2022 ուստարվա համար ընդունելությունը կանցկացվի առկա կամ առցանց ձևաչափով՝ կախված համավարակով պայմանավորված իրավիճակից։
Ավագ դպրոցում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12․000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Նշենք, որ ելնելով դիմորդի սոցիալական կարգավիճակից` ծնողի դիմումի հիման վրա, ընդունելության վճար կարող է չկիրառվել։
Ընդունելության համար նախնական գրանցում
«Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար հետևի՛ր մի քանի պարզ քայլի՝
Քայլ 1
Գրանցվի՛ր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերրը: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է:
Քայլ 2
Մասնակցիր անգլերենի ստուգաթեստին՝ ապահովելով անհրաժեշտ շեմը։ Անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան նվազագույնը անգլերենի իմացության A2 մակարդակը։
Քայլ 3
Մասնակցի՛ր անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քեզ պատրաստվելու ընդունելության քննություններին: Գրանցումը՝ ՄԻԱՅՆ մեր կայքի միջոցով:
Քայլ 4
Լրացրո'ւ ընդունելության դիմումը, ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ «Այբ» դպրոց: Փաստաթղթերի ընդունման գործընթացի մասին առավել մանրամասն՝ այստեղ։
Քայլ 5
Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները: Մանրամասները և քննական հարցերի նմուշները տե՛ս ընդունելության քննություններ բաժնում:
Քայլ 6
Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:
Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:
Կրթաթոշակային համակարգ։ Ընդունելության ողջ գործընթացում՝ ներառյալ խորհրդատվական հանդիպումները, որևէ տեղեկություն դիմորդի ֆինանսական վիճակի մասին դպրոցը չի վերցնում: Նման տեղեկություններն անհրաժեշտ են դպրոց ընդունվելուց հետո միայն` ֆինանսական աջակցության գործընթացի ժամանակ:
🕑ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը անցկացվել է 2020-ի հունվար-հունիս ամիսներին, ըստ ստորև ներկայացված ժամանակացույցի՝
Բաց դռների օրեր | Հունվար-ապրիլ |
Մարտ | |
Մարտ | |
Մարտ | |
Ապրիլ | |
Ապրիլ | |
Ապրիլ | |
Ապրիլ | |
Ապրիլ | |
Ապրիլ | |
Ապրիլ-մայիս | |
Մայիս | |
Մայիս-հունիս | |
Անգլերենի ստուգաթեստ (վերահանձնում) | Հունիս |
Հետադարձ կապ
Հասցե։ Թբիլիսյան խճուղի 11/11Էլ.փոստ: [email protected]
Հեռախոս: +374 93 654598
Կայքեր: www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am
Ընդունող հանձնաժողով
«Այբ» ավագ դպրոցի Ընդունող հանձնաժողովը ձևավորվում է Հոգաբարձության խորհրդի որոշման վրա։
ԸՀ-ի անդամները կարող են համընկնել՝ ըստ դպրոցական բաղադրիչների և կարող են լինել ՀԽ-ի, Դպրոցի տնօրենության և Մանկավարժական խորհրդի անդամներ, ուսուցչական համայնքի ներկայացուցիչներ, «Այբ» համայնքի ներկայացուցիչներ։