Արարտյան բակալավրիատ կրթական ծրագրի առարկայացանկի տարբերակիչներից է նախագծային ուսումնառությունը (Project-based learning), որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ:
Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում աշակերտների մոտ զարգանում են մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն: Նախագծային ուսուցման շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում:
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում գործող թեմատիկ ակումբներին աշխատանքներին ծանոթացեք ստորև
2017-2018 ուսումնական տարի
2018-2019 ուսումնական տարի
2019-2020 ուսումնական տարի
2020-2021 ուսումնական տարի
2021-2022 ուսումնական տարի
2022-2023 ուսումնական տարի