Ընդունելություն 2020-2021․ «Այբ» ավագ դպրոց է ընդունվել 60 աշակերտ

Ծանոթություն «Այբ»-ի հետ․ դպրոցում հյուրընկալվել էին ավագ դպրոց նոր ընդունված 10-րդցիները։ Նորաթուխ այբեցիների համար կազմակերպվել էր շրջայց դպրոցում, աշակերտները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ։ Այս ամենը, իհարկե, բաց տարածքում, միջանձնային անհրաժեշտ հեռավորության ու համավարակով պայմանավորված մոյւս բոլոր կանոնների պահպանմամբ։

Համաճարակով պայմանավորված՝ «Այբ» ավագ դպրոցի 2020-2021 ընդունելությունն անցկացվել է առցանց։ Ընդունելության համար մշակվել է ծրագիր, որով առավել արդյունավետ կանցկացվեր յուրաքանչյուր փուլը։ Ընդունելության քննություններին նախորդող խորհրդատվական հանդիպումները ևս անցկացվել են առցանց՝ հնարավորություն ստեղծելլով մարզերից կամ արտերկրից դիմորդներին դրանց մասնակցելու։ Քննություններն անցկացվել են ZOOM հարթակի միջոցով՝ վերապատրաստված մասնագետների վերահսկողության ներքո։

Համաճարակով ստեղծված իրավիճակի արդյունքում ընդունելության արդյունքների կտրուկ փոփոխություն չի նկատվել։ Ընդհանուր առմամբ՝ արտաքին և ներքին ընդունելության արդյունքներով «Այբ» դպրոց է ընդունվել 60 աշակերտ, որոնցից 14-ը՝ ներքին ընդունելությամբ («Այբ» հիմնական դպրոցից և Դիլիջանի կենտրոնական դպրոցից)։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>