Կրթական նոր համագործակցություն

«Այբ» դպրոցը և «ԶԱՐԿ Ծրագիր» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով կրթական և երիտասարդական ոլորտներում երկարաժամկետ ու ռազմավարական գործընկերության։

Համաձայն հուշագրի՝ կողմերը կհամագործակցեն կրթական, երիտասարդական և համայնքային նախաձեռնությունների մշակման և իրականացման ուղղությամբ՝ համատեղելով իրենց փորձը, մասնագիտական ներուժը և առկա ռեսուրսները։ Համագործակցությունը ներառում է համատեղ կրթական ծրագրերի, ճամբարների, վերապատրաստումների, վարպետաց դասերի, կամավորական և սոցիալական նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև կրթական փորձի և լավագույն մասնագիտական մոտեցումների փոխանակում։

Երկու կառույցները կարևորում են արժեքահեն կրթության, առաջնորդության, երիտասարդների համակողմանի զարգացման ոլորտներում արդյունավետ համագործակցության դերը՝ որպես Հայաստանի կրթական համակարգի զարգացման և հանրային արժեքների ամրապնդման կարևոր նախապայման։

Համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը, համատեղ նախաձեռնությունների ընդլայնմանը և երեխաների ու երիտասարդների զարգացմանն ուղղված ազդեցիկ ծրագրերի իրականացմանը։

Tweets by AybSchool
>