Մեկնարկեց 2020-2021թթ․ ուսումնական տարին

2020-2021 թթ․ ուսումնական տարին «Այբ» դպրոցը մեկնարկեց ընդհանուր 479 աշակերտով։ Նրանցից 165-ը սովորում է «Այբ» ավագ դպրոցում։

Այս ուսումնական տարում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 86%-ը ստացավ կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում):

Աշակերտների 16%-ը (27 աշակերտ) ստացավ կրթաթոշակ ամբողջ ուսման վարձի չափով, 7%-ը (12 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 96%-ի չափով, 44%-ը (73 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 82%-ի չափով, 18%-ը (30 աշակերտ)՝ ուսման վարձի մինչև 30%-ի չափով։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>