Դավիթ Փախչանյան

Գործունեությունը «Այբ»-ում

«Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներից է:

2011-2015 թթ. եղել է «Այբ» դպրոցի ՀԽ անդամ:

2014-2016-ը՝ «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի ՀԽ նախագահ:

2011-2013, 2015-2019 թթ.՝ «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ:

«Այբ» դպրոցի մենտորության ծրագրի ավագ մենտոր է, ունի 8 սան։

Կրթություն

Ավարտել է Երևանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը: 1992 թ. ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, իսկ 2010 թ.՝ Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը:

Մասնագիտական գործունեություն

Աշխատանքային գործունեությունը սկսել է «Ավիտ» ընկերությունում որպես մենեջեր: 1996 թ. համահիմնադրել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերությունը և եղել նրա գործադիր տնօրենը մինչև 2013 թվականը։

2016-2018 թթ. եղել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր է­, հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Մի շարք ընկերությունների հիմնադիր է։

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>